Basic information
Number
ՆՀ-307-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (06.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.11.26/69(659) Հոդ.1232
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
18.11.2008
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.11.2008
Effective date
06.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-218-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հրամանագրի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) երգեցողություն՝ երկու մրցանակ.

բ) գործիքային կատարում՝ երկու մրցանակ:»։

2. Հրամանագրի 2-րդ կետից հանել «, շքանշանի» բառը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 18

Երևան

ՆՀ-307-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation