ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկը 90021 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
| «21.1 | 90054 | «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ | Արմավիրի մարզ,  | 
2) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 90040 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
| «40.1 | 90052 | «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ | քաղ. Երևան,  | 
3) Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.
| «Գեղարքունիքի մարզպետարան | |||
| 44.1 | 90056 | «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովա 36)». | 
4) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90051 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
| «45.1 | 90057 | «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ | քաղ. Երևան,  | 
5) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.
| «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն | |||
| 45.2 | 90053 | «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35%-ը | քաղ. Երևան,  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | |||
| 45.3 | 90055 | «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ | քաղ. Ստեփանավան, Ստեփանավանի օդանավակայան»: | 
Հոդված 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 |