ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետից հանել «գինենյութը» բառը և նույն կետը «սպիրտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`
| 
 Ապրանքի ծածկա- գիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի  | 
 Ապրանքախմբի անվանումը  | 
Հարկման բազայի միավորը | Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) | 
| 2203 | գարեջուր | 
 ներքին արտադրանքի 1 լիտրի համար ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար  | 
 70 
 
 
 120  | 
| 2204 | խաղողի և այլ  գինիներ  | 
 բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) 
 
 ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի  | 
 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ 
 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 200 դրամ  | 
| 2205 | 
 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ  | 
 ներքին արտադրանքի 1 լիտրի համար 
 ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար  | 
 500 
 
 1000  | 
| 2206 | խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)  | 
 ներքին արտադրանքի 1 լիտրի համար 
 ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար  | 
 180 
 
 200  | 
| 2207 | Էթիլային սպիրտ | 
 ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 
 ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)  | 
 600 
 
 
 
 700  | 
| 2208 | սպիրտային խմիչքներ | 
 բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) 
 
 ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի  | 
 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ 
 40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 760 դրամ  | 
| 2403 | ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 1 կիլոգրամ | 1500 | 
| 2709 | հում նավթ և նավթամթերքներ | 1 տոննա | 27000 | 
| 
 2711 (բացառու- 2711 11-ի և 2711 21-ի)  | 
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)  | 
1 տոննա | 1000» | 
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ս. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-28-Ն  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|