Basic information
Number
N 417
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.06.1991-11.01.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ նախարարների խորհուրդ
Enactment date
20.06.1991
Signing organisation
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Effective date
20.06.1991
Interrupt date
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1991 թվականի N 417

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Սեփականաշնորհված անասնագլխաքանակի համար սահմանված կայուն բնամթերային հարկը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը լրիվ կամ մասնակի չվճարող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները ու իրավաբանական այլ անձինք ենթարկվում են տուգանքի` չհանձնած բնամթերքի պետական գնման գներով հաշվարկված արժեքի տասնապատիկ չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 417
Changed acts
Changing Act Corresponding incorporation