Basic information
Number
N 331-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.401
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.04.2009
Effective date
25.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 331-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման N 1 հավելվածի «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բաժինը «Ենթասպաներով զբաղեցված պաշտոններ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«

Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ

Ավագ

40000

51700

Ավագ սերժանտ

40000

49500

Սերժանտ

40000

47300

Կրտսեր սերժանտ

40000

42900

Եֆրեյտոր

40000

40700

Շարքային

35000

38500

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 7

Երևան