ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1992 թ. N 300
Քաղ. Երևան
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգը և պետական գրանցման վկայականների ձևերը (կցվում են):
2. Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների գրանցման մասին վկայականների (որպես խիստ հաշվառման փաստաթղթեր) տպագրման և ըստ պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների բաշխման կազմակերպումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության որոշումները (ցանկը կցվում է):
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցումը կատարում են նրանց բնակության վայրի պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները:
2. Անհատ ձեռներեցի կամ անհատական (ընտանեկան) ձեռնարկության գրանցման համար պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե ներկայացվում է գրավոր դիմում, համաձայն 1, 2, 3 ձևերի (կցվում են): Եթե տվյալ տնտեսական գործունեությամբ զբաղվելու տեսակը ենթակա է պետական լիցենզավորման, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև պետական կառավարման համապատասխան մարմնի թույլտվությունը (լիցենզիա):
Ընտանեկան ձեռնարկությունը դիմումի հետ ներկայացնում է ձեռնարկության սեփականատերերի (մասնակիցների) ստորագրությամբ հաստատված և նոտարական կարգով վավերացված` սեփականության տերերից մեկին ձեռնարկության լիազոր ներկայացուցիչ հաստատելու մասին լիազորագիր:
Անհատ ձեռներեցը, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը, եթե իր գործունեությունն իրականացնելու է ոչ սեփականատերերի (մասնակիցների) բնակության վայրի հասցեում, ապա պարտավոր է ներկայացնել նաև գործունեությունն իրականացնելու վայրի, տարածքի օգտագործման կամ տնօրինման մասին տեղեկանք (պայմանագիր, համաձայնագիր և այլն):
Արգելվում է անհատ ձեռներեցի, անհատական (ընտանեկան) ձեռնարկության գրանցման համար այլ փաստաթղթեր պահանջելը:
3. Պատգամավորների համապատասխան խորհրդի գործկոմը դիմումը ներկայացնելու օրվանից սկսած, 30 օրից ոչ ուշ, կատարում է անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցում և նրանց տալիս է սույն որոշմամբ հաստատված համապատասխան պետական գրանցման վկայական: Պետական գրանցման վկայականը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Վկայականի նոտարական կարգով վավերացված կրկնօրինակներն անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) պետք է ներկայացնի պատգամավորների համապատասխան խորհրդի գործկոմի ներքին գործերի բաժին և ցանկացած բանկի բաժանմունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնիք ձեռք բերելու և հաշվարկային հաշիվ բացելու համար: Ցանկության դեպքում անհատ ձեռներեցը նույնպես կարող է բանկում բացել հաշվարկային հաշիվ և ձեռք բերել կնիք: Պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեն գրանցումից հետո տասնօրյա ժամկետում շրջանային հարկային տեսչություն, կենսաթոշակային ֆոնդի շրջանային լիազորություն ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն է ներկայացնում գրանցված անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների ցուցակը` վկայականում արծարծված բոլոր տվյալների նշումով:
Անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի վրա փակցվում է ձեռներեցի նկարը` կնքված պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի կնիքով:
4. Անհատ ձեռներեցի, անհատական (ընտանեկան) ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը, ինչպես նաև հասցեն փոխելու դեպքում անհատ ձեռներեցը կամ սեփականատերը (սեփականատերերը) պարտավոր է տասնօրյա ժամկետում անհատ ձեռներեցի, անհատական (ընտանեկան) ձեռնարկության գրանցման պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե հայտնել նոր տվյալները:
5. Անհատ ձեռներեցի, անհատական (ընտանեկան) ձեռնարկության գրանցումը պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի կողմից կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի պահանջների խախտման դեպքում: Պետական գրանցման մերժում այլ պատճառներով, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:
6. Եթե անհատ ձեռներեցը, անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) բոլոր փաստաթղթերը ներկայացնելու մասին գրանցամատյանում նշում կատարելու պահից 45 օրվա ընթացքում գրանցման պաշտոնական մերժում չեն ստանում, ապա անհատ ձեռներեցը, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը համարվում են գրանցված, իսկ գրանցումն իրականացնող պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեն պարտավոր է մեկ օրվա ընթացքում տալ սույն որոշմամբ հաստատված համապատասխան պետական գրանցման վկայական:
7. Սահմանված ժամկետում անհատ ձեռներեցին, անհատական (ընտանեկան) ձեռնարկությանը չգրանցելը, ինչպես նաև գրանցման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
8. Անհատ ձեռներեցը, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունն իր գործունեությունն իրականացնում է պետական գրանցման պահից` պետական գրանցման վկայականի հիման վրա:
9. Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև սույն որոշման ընդունումը գրանցված կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն կամ արտոնագիր ստացած անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք և անհատ ձեռներեցները առանց վերագրանցման շարունակում են իրենց գործունեությունը` մինչև «Ձեռնարկությունների և կազմակերպությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:
10. Անհատ ձեռներեցի, անհատական (ընտանեկան) ձեռնարկության պետական գրանցման և վերագրանցման համար գանձվում է վարձ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մինչև «Ձեռնարկությունների և կազմակերպությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն անհատ ձեռներեցի, անհատական (ընտանեկան) ձեռնարկության գրանցման և վերագրանցման համար վարձ չի գանձվում:
11. Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում սահմանված չափերով ամենամյա վճարներ` արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) ձևով, համաձայն հավելվածի: Մուծված արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) վերադարձման ենթակա չէ (բացառությամբ քաղաքացու երկարատև հիվանդության, բանակ զորակոչվելու, բնակության վայրը փոխելու և այլնի) և հավելվածում սահմանված չափերին համամասնորեն ավելի եկամուտներ ստանալու դեպքում մուծված արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) հաշվի է առնվում տարվա արդյունքներով եկամտահարկի վերահաշվարկի ժամանակ:
Արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափերը ենթակա են ինդեքսավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Ձև 1
| Պատգամավորների ______________________________________________________________ խորհրդի |
|
գործադիր կոմիտե __________________________________________________________________ - ից (ազգանուն, անուն, հայրանուն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
|
Խնդրում եմ գրանցել ինձ որպես անհատ ձեռներեց` իրականացնելու __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ (նշվում են անհատ ձեռներեցի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները) |
|
Տեղեկություններ իմ մասին`
1. Ծննդյան թիվը ____________________ անձնագրի սերիան _______________ N ________________ տրվել է ___________________________________________________________________________________ (ու՞մ կողմից, ե՞րբ) 2. Բնակավայրը ________________________________________________________________________ (ըստ անձնագրի) 3. Աշխատանքի վայրը __________________________________________________________________ 4. Այլ տեղեկություններ _________________________________________________________________ _________________________________________________________________________________________ |
| Ամսաթիվ _________________________ | Ստորագրություն _______________________ |
Գ Ե Ր Բ
Ձև 2
| Պատգամավորների _________________________________________ խորհրդի գործադիր կոմիտե |
|
______________________________________________________ - ից (ազգանուն, անուն, հայրանուն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
|
Խնդրում եմ գրանցել իմ կողմից հիմնադրված _______________________________________________ անհատական ձեռնարկությունը, որն իրականացնելու է __________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ (նշվում են անհատական ձեռնարկության կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները) |
|
Տեղեկություններ իմ մասին`
1. Ծննդյան թիվը ____________________ անձնագրի սերիան _______________ N ________________ տրվել է ___________________________________________________________________________________ (ու՞մ կողմից, ե՞րբ) 2. Բնակավայրը ________________________________________________________________________ (ըստ անձնագրի) 3. Աշխատանքի վայրը __________________________________________________________________ 4. Այլ տեղեկություններ _________________________________________________________________ _________________________________________________________________________________________ Գործունեությունն իրականացնելու եմ հետևյալ հասցեում ___________________________________ _________________________________________________________________________________________ |
| Ամսաթիվ _________________________ | Ստորագրություն _______________________ |
Ձև 3
|
Պատգամավորների |
______________________________________ խորհրդի գործադիր կոմիտե |
|
____________________________________________________________- ից (ազգանուն, անուն, հայրանուն) | |
|
____________________________________________________________- ից (ազգանուն, անուն, հայրանուն) | |
|
____________________________________________________________- ից (ազգանուն, անուն, հայրանուն) | |
|
____________________________________________________________- ից (ազգանուն, անուն, հայրանուն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
|
Խնդրում ենք գրանցել մեր կողմից հիմնադրված ______________________________________________ ընտանեկան ___________________________________________ ձեռնարկությունը, որն իրականացնելու է __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ (նշվում են անհատական ձեռնարկության կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները) |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
|
Ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվը |
Անձնագիր` սերիան, N, ում կողմից է տրված, երբ |
Բնակության վայրը (ըստ անձնագրի) |
Աշխատանքի վայրը |
Այլ տեղեկու-թյուններ |
| Ձեռնարկության անունից հանդես է գալու |
____________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) |
|
Ձեռնարկության հասցեն |
______________________________________________________ |
|
____________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) |
____________________________________ (ստորագրություն) |
|
____________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) |
____________________________________ (ստորագրություն) |
|
____________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) |
____________________________________ (ստորագրություն) |
|
____________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) |
____________________________________ (ստորագրություն) |
| Ամսաթիվ ___________________________ |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1992 թ. մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի |
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՏՈՆԱՎՃԱՐԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՃԱՐԻ) ՉԱՓԵՐԸ
|
Գործունեության տեսակները |
Արտոնավճարի (եկամտահարկի |
|
1 |
2 |
|
1. Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտում (պատրաստում) |
|
|
Հագուստի, գլխարկների, մորթեղենի, արդուզարդի առարկաների, մանվածքի, հյուսածո կտորների, գործված և կարված արտադրանքի |
3000 |
| Կ ո շ ի կ ի |
4000 |
| Բրուտագործական և խեցեգործական առարկաների, կահույքի և ատաղձագործական այլ իրերի, գորգերի և գորգեղենի |
3500 |
|
Խաղալիքների և հուշանվերների, փայտից, թղթից, ոսկրից, ուռենու շիվերից, ծղոտից, եղեգնափայտիկից և այլ նյութերից իրերի, ձկնորսական սարքերի (բացի այն սարքերից, որոնց օգտագործումն արգելված է) |
2000 |
| Տնտեսական կահկարասու, այգեբանջարանոցային գույքի, մետաղե մահճակալների և դրանց ցանցերի, մետաղե կենցաղային այլ առարկաների (վառարաններ, խողովակներ և այլն), կոշիկի կաղապարների և կրունկների, երկաթբետոնե արտադրանքի (աստիճաններ, բլոկներ և այլն), քիվերի և դրանց դետալների, բանալիների, ոչ թանկարժեք մետաղներից իրերի, սանրերի, ակնոցների, հայելիների |
1500 |
|
Արհեստական ծաղիկների և ամեն տեսակի պսակների, շիրմաքարերի, հուշարձանների, սալերի և դրանց փորագրությունների, դագաղների, բոլոր տեսակի երաժշտական գործիքների, պետական դրոշմ (դրոշմակնիք) ունեցող մորթիներից մուշտակեղենի, ամեն տեսակի կենցաղային էլեկտրամեքենաների ու սարքերի |
2500 |
|
2. Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում |
|
|
Բնակարանների, այգետնակների, ավտոտնակների և այլ շինությունների շինարարություն, նորոգում, կահավորում և բարեկարգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում ու նորոգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տերերի կողմից քաղաքացիների սպասարկում |
6000 |
| Մետաղե իրերի, կենցաղային մեքենաների ու սարքերի, ռադիոհեռուստատեսային ապարատների նորոգում, լուսանկարում և քաղաքացիների պատվերներով կատարվող այլ լուսանկարչական աշխատանքներ, վարսավիրական, ինչպես նաև վիրաբուժական կամ բուժական գործունեության հետ կապ չունեցող կոսմետիկական ծառայություններ, կոշիկի և արդուզարդի առարկաների նորոգում, ջեռուցման և ջերմամատակարարման համակարգերի նորոգում և մոնտաժում, դարբնոցային, զոդման և փականագործական աշխատանքների կատարում, ժամացույցների նորոգում, դողերի, անվախցերի (կամերաների) վուլկանացում |
3000 |
| Իրերի քիմիական մաքրում և ներկում, քաղաքացիներին հատկացված հողամասերի բարեկարգման ծառայություններ, հագուստի, գլխարկների, մորթեղենի, կարվածքեղենի նորոգում, կահույքի և ատաղձագործական այլ արտադրանքի, այգեբանջարանոցային գույքի նորոգում, սղագրական, մեքենագրական և կազմարարական աշխատանքներ, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նորոգում, երաժշտական գործիքների լարում և նորոգում |
2000 |
| Անասունների արածեցում, գորգերի և գորգեղենի նորոգում, զառամյալների, հաշմանդամների ու անաշխատունակ այլ քաղաքացիների սպասարկում, ինչպես նաև երեխաների խնամք և հսկողություն, վաճառքի նպատակով բնակչությունից գնված մաշված հագուստի ու տնային գործածության իրերի վերականգնում, սուրճի, պղպեղի, հատիկի աղում, դանակների, մկրատների, մանգաղների, գերանդիների, սղոցների և մետաղե այլ գործիքների սրում, գերեզմանների բարեկարգում, ընտանի կենդանիների պայտում |
1500 |
|
3. Սոցիալ-մշակութային ոլորտում |
|
| Առանձին մասնագիտությունների գծով բժշկական գործունեություն (բացի ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվածներից), բնակչության երաժշտական սպասարկում (հարսանիքներ, հոբելյաններ, թաղումներ և այլն) |
4000 |
| Կրկնաուսուցման կարգով պարապմունքների անցկացում, տեքստերի թարգմանություն |
3000 |
| Կարուձևի, հելունագործության դասավանդում, երաժշտական գործիքներով նվագելու, պարարվեստի, սղագրության և մեքենագրության ուսուցում |
1500 |
|
4. Առևտրի ոլորտում |
|
| Ոչ պարենային ապրանքների առևտուր |
7000 |
| Պարենային ապրանքների առևտուր |
5000 |
_____________________
Ծանոթություններ.
1. Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Հոկտեմբերյան, Կիրովական, Արտաշատ, Աբովյան քաղաքների, Մասիս ավանի բնակիչների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափն ավելանում է 20 տոկոսով:
2. Սույն հավելվածում չնշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության առաջարկությունների հիման վրա:
3. Հավելվածում ըստ ոլորտների նշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին, առանց հաշվի առնելու, որ դրանց որոշ տեսակների համար սահմանված է արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) միևնույն չափը:
Գ Ե Ր Բ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
|
Քաղաքացի ______________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) Բնակավայրը _____________________________________________________________________________ (ըստ անձնագրի) Գրանցված է պատգամավորների ___________________________ խորհրդի գործադիր կոմիտեի կողմից որպես անհատ ձեռներեց:
Անհատ ձեռներեցն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները` ___________________ _________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________ (նշվում են անհատ ձեռներեցի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները)
Անհատ ձեռներեցն իր գործունեությունն իրականացնելու է հետևյալ հասցեում` _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________
|
|
Նկարի տեղը |
Պատգամավորների ______________ խորհրդի գործկոմի նախագահ (նախագահի տեղակալ) ________________________________________ |
|
___________________________ (ստորագրություն) | |
| Կ. Տ. |
«______» ______________________ 199 թ. |
Գ Ե Ր Բ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N
______________________________________________________________
(ձեռնարկության անվանումը)
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
|
Քաղաքացի ______________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) Բնակավայրը _____________________________________________________________________________ (ըստ անձնագրի) ___________________________ կողմից հիմնադրվել է __________________________________________ անհատական ձեռնարկությունը, որը գրանցված է պատգամավորների ____________________________ խորհրդի գործադիր կոմիտեի կողմից: Անհատական ձեռնարկությունն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները` _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ (նշվում են անհատական ձեռնարկության կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները) |
Ձեռնարկության հասցեն` ____________________________________
__________________________________________________________
|
|
Պատգամավորների ______________ խորհրդի գործկոմի նախագահ (նախագահի տեղակալ) ________________________________________ |
|
___________________________ (ստորագրություն) | |
| Կ. Տ. |
«______» ______________________ 199 թ. |
Գ Ե Ր Բ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N
______________________________________________________________
(ձեռնարկության անվանումը)
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
|
Քաղաքացիներ ___________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) (անձնագրի սերիան, N) _________________________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) (անձնագրի սերիան, N) _________________________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) (անձնագրի սերիան, N) _________________________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) (անձնագրի սերիան, N) կողմից հիմնադրվել է ______________________________________________________________________ (ձեռնարկության անվանումը) ընտանեկան ձեռնարկությունը, որը գրանցված է պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի կողմից: Ձեռնարկության անունից հանդես գալու իրավունքը վերապահված է _________________________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն) Ձեռնարկությունն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները` _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ (նշվում են անհատ ձեռներեցի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները) |
Ձեռնարկության հասցեն` ____________________________________
__________________________________________________________
|
|
Պատգամավորների ______________ խորհրդի գործկոմի նախագահ (նախագահի տեղակալ) ________________________________________ |
|
___________________________ (ստորագրություն) | |
| Կ. Տ. |
«______» ______________________ 199 թ. |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 12-ի «Հայկական ԽՍՀ-ում անհատական աշխատանքային գործունեության կազմակերպման մասին» N 88 որոշումը:
2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 4-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի մարտի 23-ի «Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին վարկեր տրամադրելու մասին» N 215 որոշումը:
3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 3-ի «Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց կենսաթոշակներ վճարելու կարգի մասին» N 402 որոշումը» N 269 որոշումը:
4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 3-ի «Անհատական աշխատանքային գործունեության մասին» ԽՍՀՄ օրենքն ընդունելու կապակցությամբ ԽՍՀՄ կառավարության որոշումները փոփոխելու, լրացնելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» N 403 որոշումը» N 270 որոշումը:
5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 24-ի «Հայկական ԽՍՀ-ում անհատական աշխատանքային գործունեություն կազմակերպելու լրացուցիչ միջոցառումների մասին» N 278 որոշումը:
6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 28-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 17-ի «Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանցից պետական տուրքերի և հարկերի գանձման հետ կապված հարցերի մասին» N 466 որոշումը» N 293 որոշումը:
7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 11-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 14-ի «Կոոպերատիվ և անհատական աշխատանքային գործունեության մի քանի հարցերի մասին» N 326 որոշումը» N 198 որոշումը:
8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 15-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 17-ի «Բնակչությանը, կոոպերատիվներին և անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց արտադրության թափոնների, ոչ կոնդիցիոն նյութերի ու իրերի վաճառքն ընդլայնելու լրացուցիչ միջոցառումների մասին» N 225 որոշումը» N 212 որոշումը:
9. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մայիսի 20-ի «Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող առանձին անձանց համար պատենտի վճարի մասին» N 293 որոշումը:
10. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 15-ի «Գյուղատնտեսության մեջ անհատական աշխատանքային գործունեության մասին» N 491 որոշումը:
11. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայկական ԽՍՀ-ի տարածքում կոոպերատիվների ու անհատական աշխատանքային գործունեության որոշ տեսակների արգելման մասին» N 524 որոշումը:
12. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 10-ի «Պարենային ոլորտի կոոպերատիվների և անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց գործունեության կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին» N 593 որոշումը:
13. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 17-ի «Սև ու գունավոր մետաղների ջարդոնի և մնացորդների հավաքմանը անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց ներգրավելու մասին» N 356 որոշումը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 26-ի «Անհատ ձեռներեցների պետական գրանցման ժամանակավոր կարգի մասին» N 53 որոշումը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 09.03.1998, N 154 | --------- | |
| 27.03.1995, N 156 | --------- | |
| 22.08.1994, N 388 | --------- | |
| 23.02.1994, N 85 | --------- | |
| 16.07.1993, N 376 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|