Basic information
Number
N 503
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.10.1992-29.08.2015)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.10.1992
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Signing date
10.10.1992
Effective date
10.10.1992
Interrupt date
29.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1992 թվականի N 503

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Համաձայնվել Գյումրիի օդանավակայանի մաքսային կետ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկության հետ:

2. Գյումրիի օդանավակայանի մաքսային կետի պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը 1992 թվականին հաստատված բյուջետային հատկացումները լրացուցիչ ավելացնել 82,0 հազ. ռուբլով, 1992 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության, պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմի, հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ որոշել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Գյումրիի օդանավակայանի մաքսային կետի պետական սահմանի անցակետի տարածքն ու մաքսային վերահսկողության գոտին և ապահովել մաքսային կետի գործունեությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Change History
Changing Act Corresponding incorporation
06.08.2015, N 886-Ն 29.08.2015, N 503
Changed acts
Changing Act Corresponding incorporation