Basic information
Number
N 8
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.01.1993-29.08.2015)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.01.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Signing date
15.01.1993
Effective date
15.01.1993
Interrupt date
29.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1993 թվականի N 8

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՋԻԼԻԶԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկությունը Ջիլիզայի մաքսային կետ ստեղծելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Ջիլիզայի մաքսային կետի պահպանման համար:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում պատգամավորների Թումանյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ որոշել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Ջիլիզայի մաքսային կետի` պետական սահմանի անցակետի, տարածքն ու մաքսային վերահսկողության գոտին և ապահովել մաքսային կետի գործունեությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ