«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 10 հունիսի 2009 թ.  | 
N 275-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵԼՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը (հավելված):
2. Սահմանել, որ ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունը` էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`  | 
Ռ. Նազարյան | 
| 
 Հավելված 
 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. հունիսի 10-ի N 275-Ն որոշմամբ  | 
ԵԼՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
_____ թվականի_____եռամսյակ
_________________________________________________
(ելքային միջազգային ձայնային ծառայություն մատուցող անձի անունը, ազգանունը կամ անվանումը)
| 
 Հ/հ  | 
 Ծառայությունների անվանումը  | 
 Տրաֆիկ (րոպե)  | 
 Ծառայու-թյունների մատուցման դիմաց գոյացած հասույթ   | 
 Կայացած զանգերի տոկոսը` ASR  | 
 Խոսակցու-թյան միջին տևողու-թյունը` ASD  | 
 Միջին տևողությունը համարի ներածումից մինչև միացումը` PDD (վայրկյան)  | 
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված ելքային միջազգային ձայնային ծառայություններ` ըստ գործող արձանագրությունների (ընդամենը), այդ թվում  | 
|||||
| 
 1)  | 
 TDM արձանագրությամբ  | 
|||||
| 
 2)  | 
 H.323 արձանագրությամբ  | 
|||||
| 
 3)  | 
 SIP արձանագրությամբ  | 
|||||
| 
 4)  | 
 Այլ արձանագրությամբ  | 
|||||
| 
 2.  | 
 Ելքային միջազգային ձայնային ծառայությունների համար օգտագործվող կապուղու   | |||||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.12.2021, N 494-Ն | 01.03.2022, N 275-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|