ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 59
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
20.02.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 1993 թ. N 59

Քաղ. Երևան

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի վերոհիշյալ հրամանագրով բնակչության կենսագործունեության և տնտեսական կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի գործունեության ղեկավարումը դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Բագրատյանի վրա:

2. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը`

 

Վ. Չիտեչյան   - ՀՀ փոխվարչապետ 

Գ. Շահբազյան

  - ՀՀ պետական նախարար
Ս. Թաշճեան   - ՀՀ պետական նախարար

Ա. Խաչատրյան

  - ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ա. Ոսկանյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Մ. Հակոբյան   - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարար
Վ. Սիրադեղյան   - ՀՀ ներքին գործերի նախարար

Վ. Մելքոնյան

  - ՀՀ նյութական ռեսուրսների նախարար

Գ. Մարտիրոսյան

  - ՀՀ շինարարության նախարար (օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կոորդինատոր)
Դ. Զադոյան   - ՀՀ պարենի և մթերումների նախարար

Հ. Քոչինյան

  - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

Ս. Բադալյան

  - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ
Հ. Ղանդիլյան   - ՀՀ երկաթգծի պետ
Յու. Մնացականով   - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ
Վ. Խաչատրյան   - պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ
Ն. Գրիգորյան   - օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի աշխատանքային խմբի ղեկավար

 

3. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` վերանայել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի աշխատանքային հանձնախմբի կազմը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 13-ի «Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կազմը հաստատելու մասին» N 620 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ