ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2009 թ. |
N 799-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՇՈՏ ՄԱՅԻԼՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի (այսուհետ` Տեսչություն) 02.04.2009թ. N 1007/09 հանձնարարագրի հիման վրա Տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 20-ը քաղաք Ագարակ, Չարենցի 13/1 հասցեում գտնվող Ա/Ձ Աշոտ Մայիլյանի դեղատնային կրպակում անցկացվել է թեմատիկ ստուգում:
Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ա/Ձ Աշոտ Մայիլյանի դեղատնային կրպակը քաղաք Ագարակ, Չարենցի 13/1 հասցեում չի գործում: Այդ հասցեում գտնվող շինությունը կիսակառույց է, իսկ դեղատնային գործունեությունն իրականացվում է Չարենցի 21 հասցեում:
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում»:
Փաստորեն Ա/Ձ Աշոտ Մայիլյանը դեղատնային գործունեության իրականացման լիցենզա ստանալու համար ՀՀ առողջապահության նախարարություն կեղծ տեղեկատվություն է ներկայացրել, առ այն, որ դեղատնային գործունեությունը իրականացվելու է ք. Ագարակ, Չարենցի 13/1 հասցեում, սակայն այդ հասցեում գտնվող շինությունը կիսակառույց է, ուստի Չարենցի 13/1 հասցեում ի սկզբանե դեղատնային գործունեություն չի իրականացվել: Այսպիսով, Ա/Ձ Աշոտ Մայիլյանը խախտել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն. «Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմնի կողմից դիմում ներկայացնելիս», լիցենզավորման հանձնաժողովի 14.05.09թ. եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել Ա/Ձ Աշոտ Մայիլյանի 2006 թվականի հունիսի 27-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացման N Ա-XX-000346 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնին՝
եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան