ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 1993 թվականի N 306
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի (15-րդ կետ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին կետի պահանջները, համաձայն հավելվածի:
2. Գաղտնի:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան | 
| Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ | Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ | 
| ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 16-ի N 306 որոշման | 
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| Շրջանի, քաղաքի անվանումը | Բնակավայրի անվանումը | 
| 1 | 2 | 
| Նոյեմբերյանի | Բերդավան Կողբ Նոյեմբերյան Դովեղ Բարեկամավան Կոթի Բաղանիս Ոսկեպար Ոսկևան | 
| Տաուշի | բոլոր բնակավայրերը | 
| Իջևանի | Կայան Կիրանց Այգեհովիտ Ծաղկավան Բերքաբեր Աչաջուր Վազաշեն Դիտավան Սարիգյուղ Սևքար | 
| Կրասնոսելսկի | Արծվաշեն Վահան Թթուջուր Արտանիշ Ջիլ Ճամբարակ | 
| Վարդենիսի | Կուտական Սոթք Վերին Շորժա Ներքին Շորժա Ծափաթաղ Փամբակ Դարանակ Գեղամասար Ավազան Արփունք | 
| Արարատի | Երասխ Սևակավան Արմաշ Զանգակատուն | 
| Եղեգնաձորի | Խաչիկ Արենի | 
| Վայքի | Բարձրունի Խնձորուտ Նոր Ազնաբերդ Սերս | 
| Սիսիանի | Շաղատ Մուցք | 
| Գորիսի | Բարձրավան | 
| Քաղ. Գորիս | |
| Կապանի | Կաղնուտ | 
| Քաջարան քաղաք | |
| Քաղ. Կապան | |
| Մեղրու | բոլոր բնակավայրերը | 
| Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ | Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |