ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 548 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 424
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
17.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 1993 թ. N 424

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 548 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման մասին» N 548 որոշման կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կատարել է որոշակի դրական աշխատանք: Այսպես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փորձարարությունն իրականացնելու համար մշակել է անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթեր: Փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական հիմնարկների կարգավիճակը համապատասխանեցվել է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկությունների միջև կնքվել են 1993 թվականի պետական պատվերի տեղադրման պայմանագրեր, որոնցում կանոնակարգվել են պետական պատվերի ձևակերպման, պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և բժշկական այլ ծառայությունների հաշվառման, ինչպես նաև պետական պատվերի գծով առողջապահական պետական ձեռնարկության իրականացրած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց կատարվող վճարումների իրականացման կարգն ու պայմանները:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որպես պետական պատվեր տեղադրող պետական կառավարման լիազորված մարմին, փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկություններին սահմանել է պետական պատվեր բնակչությանը մատուցվող բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության գծով` ըստ փաստացի կատարողականի, սակայն առողջապահական պետական ձեռնարկության ընդհանուր արտադրական հզորությունների (ստացիոնար բժշկական օգնության գծով` հաշվարկված ըստ մահճակալ-օրերի, բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բժշկական օգնության գծով` ըստ մեկ հերթափոխում հաճախումների թվի) 90 տոկոսից ոչ ավելի:

Փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկությունների կողմից իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով 1993 թվականի 1-ին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն են`

հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց պետական ձեռնարկության պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 30700,0 հազ. ռուբլի:

1993 թվականի 1-ին եռամսյակում առողջապահական պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս բնակչությանը վճարովի հիմունքներով մատուցվել է 153 հազ. ռուբլու բժշկական ծառայություն: Վճարովի ծառայությունների նման փոքր ծավալները պայմանավորված են այն հանգամանքով, որ ձեռնարկությունում նոր են արմատավորվում բնակչությանը վճարովի հիմունքներով իրականացվող բժշկական օգնության և բժշկական այլ ծառայությունների իրականացման մեխանիզմները: Բացի այդ, հաշվի առնելով պետական ձեռնարկության կոնտինգենտի (հիմնականում մինչև 5 տարեկան մանկահասակ երեխաներ) առանձնահատկությունները, այս փորձարարական ձեռնարկություններում հիմնական շեշտը դրվում է պետական պատվերի վրա.

հանրապետական մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտական բուժական համալիր պետական ձեռնարկության պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 174814,0 հազ. ռուբլի:

1993 թվականի 1-ին եռամսյակում պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս բնակչությանը վճարովի հիմունքներով մատուցվել է 320,0 հազ. ռուբլու բժշկական ծառայություն:

Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ պետական ձեռնարկության պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 66107,0 հազ. ռուբլի:

1993 թվականի 1-ին եռամսյակում պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս վճարովի բժշկական օգնություն է ստացել 244 հիվանդ, իսկ վճարովի բժշկական օգնությունից և այլ բժշկական ծառայությունների մատուցումից հավելագրված գումարները կազմել են 5,5 մլն ռուբլի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ առողջապահական պետական ձեռնարկություններում` հանրապետական ուսումնագիտական բուժական համալիրում, Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում և հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 1993 թվականի հունվարի 1-ից իրականացվող փորձարարության ընթացքին:

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ, և փորձարարության ընդլայնման նպատակով հաստատել առողջապահական այն հիմնարկների ցանկը (կցվում է), որոնց վրա 1993 թվականի սեպտեմբերի 1-ից տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի N 548 որոշման գործողությունը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել սույն որոշման 2-րդ կետով փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական հիմնարկներում կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների արմատավորման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի n 424 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՅՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 548 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Պրոկտոլոգիայի ԳՀԻ

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ

Հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Հանրապետական մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտական բուժական համալիր

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

1992 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ-1993 Թ. ՄԱՅԻՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 04.11.1992 Թ. N 548 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ, ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ) 1993 Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 04.11.1992 թ. և N 548 որոշման համաձայն ՀՀ առողջապահության նախարարությանը թույլատրված է Ուսումնագիտական բուժական համալիրում, Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում 1993 թ. հունվարի 1-ից փորձարարական կարգով իրականացնել կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումներ` այդ առողջապահական հաստատությունների կազմակերպական-իրավական տեսակը և կարգավիճակը համապատասխանեցնելով «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

1992 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, մշակվել փորձարարական իրականացման համար անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթեր:

ՀՀ առողջապահության նախարարության 30.12.1992 թ. N 1592 հրամանով Ուսումնագիտական բուժական համալիրը, Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցը, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը վերագրանցվել են որպես պետական ձեռնարկություններ:

1992 թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համաձայնեցվել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվել են վերը նշված փորձարարական առողջապահական ձեռնարկությունների ժամանակավոր կանոնադրությունները:

Վերջիններս 1993 թ. հունվարի 1-ից իրենց գործունեությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակավոր կանոնադրությունների, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան հրամանների և նորմատիվային այլ փաստաթղթերի հիման վրա:

1993 թ. հունվարի 5-ին առողջապահության նախարարության և փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկությունների միջև կնքվել են 1993 թ. պետական պատվերի տեղադրման պայմանագրեր, որոնցում կանոնակարգված են պետական պատվերի ձևակերպման, պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բուժօգնության և բժշկական այլ ծառայությունների հաշվառման, ինչպես նաև պետական պատվերի գծով փորձարարական առողջապահական ձեռնարկության կողմից իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց կատարվող վճարումների իրականացման կարգն ու պայմանները:

Սահմանված պետական պատվերի դիմաց վճարումների իրականացման նպատակով առողջապահության նախարարությունը փորձարարական առողջապահական ձեռնարկությանը յուրաքանչյուր ամիս տալիս է կանխավճար, յուրաքանչյուր եռամսյակի վերջում փոխադարձ հաշվարկների հիման վրա սահմանված կարգով կատարելով վերջնահաշվարկ:

Փորձարարական առողջապահական ձեռնարկությունում պետական պատվերի ձևակերպման, պետական պատվերի շրջանակներում բուժվող հիվանդների հաշվառման և իրականացվող աշխատանքների վերահսկման պարտականությունները իրականացվում են փորձարարական առողջապահական ձեռնարկություններում մշտապես գործող առողջապահության նախարարության համապատասխան հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից:

Հանձնաժողովների կազմում ներգրավված են ինչպես տվյալ փորձարարական առողջապահական ձեռնարկության ներկայացուցիչները, այնպես էլ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Հանձնաժողովների իրավասությունների և պարտականությունների շրջանակները, ինչպես նաև պետական պատվերի ձևակերպման չափանիշները կանոնակարգված են առողջապահության նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի գործունեության ժամանակավոր կանոնակարգում:

Պետական առևտրի գծով փորձարարական առողջապահական ձեռնարկության կողմից բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության ծավալները արժեքային արտահայտությամբ տվյալ եռամսյակում հաշվարկելու և վճարումներ կատարելու համար հիմնական ցուցանիշներ են համարվում.

1. Պետական պատվերի գծով փորձարարական առողջապահական ձեռնարկությունում տվյալ եռամսյակի ընթացքում բժշկական կոնսուլտացիա և ամբուլատոր բուժօգնություն ստացած հիվանդների թվաքանակը:

2. Պետական պատվերի գծով փորձարարական առողջապահական ձեռնարկությունում տվյալ եռամսյակի ընթացքում ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդների թվաքանակը:

3. Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բուժօգնության գծով հիվանդի մեկ այցելության միջին արժեքը:

4. Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող ստացիոնար բուժօգնության գծով մեկ հիվանդի ախտորոշման և բուժման միջին օրական արժեքը ըստ ձեռնարկության առանձին կառուցվածքային ստորաբաժանումների տվյալ եռամսյակում:

5. Փորձարարական առողջապահական ձեռնարկությունում 1993 թ. համար հատկացված ստացիոնար բուժօգնության գծով հիվանդների ախտորոշման և բուժման միջին տևողությունները օրերով, ըստ ձեռնարկության առանձին կառուցվածքային ստորաբաժանումների:

Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող ստացիոնար բուժօգնության գծով մեկ հիվանդի ախտորոշման և բուժման միջին օրական արժեքը ըստ ձեռնարկության առանձին կառուցվածքային ստորաբաժանումների հաշվարկված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և հաստատված «Ստացիոնարում մեկ հիվանդի ախտորոշման և բուժման միջին օրական արժեքի հաշվարկման ժամանակավոր մեթոդական հրահանգներին» համաձայն:

Փորձարարության ընթացքում պետական պատվերի շրջանակներում բնակչության մատուցվող բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բուժօգնության գծով հիվանդի ախտորոշման և բուժման միջին օրական արժեքի հաշվարկման ժամանակ ինքնարժեքի մեջ չեն ներառվում փորձարարական առողջապահական ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի (մասնավորապես շենքերի, շինությունների, մեքենասարքավորումների և այլն) ամորտիզացիան (մաշվածքը): Դա պայմանավորված է փորձարարական ձեռնարկությունների հաշվեկշիռներում գտնվող հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն տարեկան նորմաների վերանայման անհրաժեշտությունը և մի շարք այլ պատճառներ, որոնք գործնականում անհնարին են դարձնում հարցի լուծումը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Այդ իսկ պատճառով, փորձարարական առողջապահական ձեռնարկությունների և առողջապահության նախարարության միջև կնքված 1993 թ. պետական պատվերի տեղադրման պայմանագրերում սահմանված է, որ փորձարարության ընթացքում փորձարարական ձեռնարկության ծախսերը կապված են խիստ անհրաժեշտ և անհետաձգելի կապիտալ վերանորոգման, բուժտեխնիկայի և գործիքների ձեռքբերման հետ ֆինանսավորվում են նախարարության կողմից և տվյալ եռամսյակի պետական պատվերի արժեքային ծավալի մեջ հաշվարկվում են առանձին:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից հումանիտար օգնության կարգով ստացված և փորձարարական առողջապահական ձեռնարկություններին տրամադրված դեղորայքի, վիրակապական նյութերի, հիվանդի խնամքի առարկաների, ինչպես նաև սննդի փաստացի քանակությունները գնահատվում և արժեքային արտահայտությամբ մուտքագրվում են փորձարարական ձեռնարկությունների կողմից: Եռամսյակային հաշվետվության մեջ արտացոլված հումանիտար օգնությամբ տրամադրված նյութական արժեքների փաստացի ծախսերը տվյալ եռամսյակի ընթացքում արժեքային արտահայտությամբ դիտարկվում է որպես պետական պատվերի գծով բնակչությանը մատուցվող բուժօգնության դիմաց առողջապահության նախարարության կողմից կատարված վճարում, և հաշվառում առողջապահության նախարարության կողմից վճարվող գումարների ընդհանուր ծավալների մեջ:

Փորձարարության մեջ ընդգրկված պետական առողջապահական ձեռնարկությունների կողմից իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով 1993 թ. 1-ին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական ցուցանիշներով:

1. Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց պետական ձեռնարկություն:

ՀՄԿՀ փորձարարական պետական ձեռնարկության մահճակալների թիվը 1993 թ. հաստատված է 350: 1-ին եռամսյակում ձեռնարկության կողմից պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության ծավալները կազմել են.

- ստացիոնար բուժօգնության գծով 490 բուժված հիվանդ.

- բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բուժօգնության գծով 2160 այցելություն,

- հեմոդիալիզմի գծով թվով 21 հիվանդների հաշվով իրականացվել է 746 սեանս:

Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 30700,0 հազ. ռ.:

ՀՄԿՀ պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս 1993 թ. 1-ին եռամսյակում բնակչությանը վճարովի հիմունքներով մատուցվել է 153 հազ. ռուբ. բժշկական ծառայություններ: Վճարովի ծառայությունների նման փոքր ծավալները պայմանավորված են այն հանգամանքով, որ ձեռնարկությունում նոր-նոր են արմատավորվում բնակչությանը վճարովի հիմունքներով իրականացվող բուժօգնության և բժշկական այլ ծառայությունների իրականացման մեխանիզմները: Բացի այդ, հաշվի առնելով պետական ձեռնարկության կոնտինգենտի (հիմնականում մինչև 5 տարեկան մանկահասակ երեխաներ) առանձնահատկությունները, այս փորձարարական ձեռնարկություններում հիմնական շեշտը դրվում է պետական պատվերի վրա:

2. Ուսումնական բուժական համալիր պետական ձեռնարկություն:

ՈՒԳԲՀ փորձարարական պետական ձեռնարկության մահճակալների թիվը 1993 թ. հաստատված է 1040: 1-ին եռամսյակում ձեռնարկության կողմից պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության ծավալները կազմել են.

- ստացիոնար բուժօգնության գծով 2961 բուժված հիվանդ,

- բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բուժօգնության գծով 6300 հիվանդ,

- հեմոդիալիզի գծով 28 հիվանդների հաշվով փաստացի իրականացվել է 1149 սեանս:

Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել է 174814,0 հազ. ռ.:

ՈւԳԲՀ - պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս 1993 թ. 1-ին եռամսյակում բնակչությանը վճարովի հիմունքներով մատուցվել է 320,0 հազ. ռուբ. բժշկական ծառայություններ: Վճարովի ծառայությունների նման փոքր տեսակարար կշիռը բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկությունում դեռևս նոր են արմատավորվում բնակչությանը վճարովի հիմունքներով իրականացվող բուժօգնության և բժշկական այլ ծառայությունների իրականացման մեխանիզմները:

3. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ պետական ձեռնարկություն:

ՎԻ - պետական ձեռնարկության մահճակալների թիվը հաստատված է 360: 1-ին եռամսյակում ձեռնարկության կողմից պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության ծավալները կազմել են:

- ստացիոնար բուժօգնության գծով 604 հիվանդ,

- բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բուժօգնության գծով 2276 այցելություն,

- հեմոդիալիզի գծով թվով 21 հիվանդների հաշվով իրականացվել են 832 սեանս:

Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 66107,0 հազ. ռուբ.:

ՎԻ - պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս 1993 թ. 1-ին եռամսյակում վճարովի բուժօգնություն է ստացել 244 հիվանդ, իսկ վճարովի բուժօգնությունից և այլ բժշկական ծառայությունների մատուցումից հավաքագրված գումարները կազմել են 5,5 մլն ռուբլի:

 

 

Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան