Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2009-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.970
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2009 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 205-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
205. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացում |
ԵՄ օրենսդրության չափանիշներին առավելագույնս համապատասխանելու և Արժույթի միջազգային հիմնադրամի կառուցվածքային ուղենիշը բավարարելու նպատակով ավանդների երաշխավորման համակարգի կողմից երաշխավորված ավանդների չափի և դրա ֆինանսավորման անհրաժեշտությունից բխող միջոցառումների պարբերաբար վերանայման քաղաքականության ներդրում և երաշխավորված ավանդների չափի ավելացման արդյունքում կամ համակարգային խնդիրների կամ արտակարգ դեպքերի համար Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների համալրման մեխանիզմների սահմանում |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների նախարարություն |
2009 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ | |
»: |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիuի 24-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաuտատելու մաuին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.3 Ֆինանսական միջնորդությունը» բաժնի 7-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. օգոստոսի 10
Երևան |
|