ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 479
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (23.09.1993-01.05.1997)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1993 թվականի N 479

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի միջև առաջացած անհամամասնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի N 170 որոշման N 1 հավելվածում սահմանված գործակիցներով:

Այդ կապակցությամբ հավասարեցնել`

ա) քաղպաշտպանության հանրապետական շտաբը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչությանը.

բ) քաղպաշտպանության Երևան քաղաքի և տարածաշրջանային շտաբները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժիններին.

գ) քաղպաշտպանության Երևան քաղաքի շրջանային շտաբները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժանմունքներին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 19-ի N 170 որոշման N 7 հավելվածը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ