«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 24 հուլիսի 2009 թ. | թիվ 216-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 5.5 ենթակետի առաջին պարբերության «ենթահավելվածներ 2-12» բառերը փոխարինել «ենթահավելված 2» բառերով:
2) Կանոնակարգի 6.9 ենթակետի երրորդ պարբերության «20000 դրամ և 50000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ, 50000 դրամ և 100000 դրամ» բառերով:
3) Կանոնակարգի 9.2.1 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկը CBANet միջբանկային ցանցի միջոցով կարող է ինկասացիոն կազմակերպությանը ներկայացնել էլեկտրոնային կարգագիր:
4) Կանոնակարգի 9.2.2 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային կարգագրի դեպքում օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տվյալ համակարգի տիպօրինակը, որում նույնպես պետք է պահպանված լինեն սույն կանոնակարգով սահմանված վավերապայմանները՝ համաձայն ենթահավելված 14.1-ի:»:
5) Կանոնակարգի 9.2.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.2.3. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում է տվյալ ավագ ինկասատորի անունով ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը), իսկ եթե կարգագիրը ներկայացվում է թղթային տարբերակով, ապա նաև կարգագրի 1 օրինակը, որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:»:
6) Կանոնակարգի ենթահավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի (կցվում է):
7) Կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթահավելվածները հանել:
8) Կանոնակարգի ենթահավելված 15-ի «թղթադրամներ» սյունակը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«100000 դ»:
9) Կանոնակարգի ենթահավելված 13-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի (կցվում է):
10) Կանոնակարգը լրացնել նոր ենթահավելված 14.1-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| ՀՀ կենտրոնական բանկի նախագահ | Ա. Ջավադյան | 
| 
 2009 թ. հուլիսի 29 Երևան | 
| Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 216-Ն որոշման | 
Ենթահավելված 2
Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշելու ցանցի տիպօրինակ
Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցերի չափերը
| Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ | Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ | ||
| Անվանական արժեքը | Չափերը | Անվանական արժեքը | Չափերը | 
| 500 դրամ (1999թ.) | 129 x 72 | 10 դրամ (1993թ.) | 125 x 62 | 
| 1000 դրամ (1999թ.) | 136 x 72 | 25 դրամ (1993թ.) | 125 x 62 | 
| 1000 դրամ (2001թ.) | 136 x 72 | 50 դրամ (1993թ.) | 125 x 62 | 
| 5000 դրամ (1999թ.) | 143 x 72 | 50 դրամ (1998թ.) | 122 x 65 | 
| 5000 դրամ (2003թ.) | 143 x 72 | 100 դրամ (1993թ.) | 135 x 65 | 
| 10000 դրամ (2003թ.) | 150 X 72 | 100 դրամ (1998թ.) | 122 x 65 | 
| 10000 դրամ (2006թ.) | 150 X 72 | 200 դրամ (1993թ.) | 135 x 65 | 
| 10000 դրամ (2008թ.) | 150 X 72 | 500 դրամ (1993թ.) | 135 x 65 | 
| 20000 դրամ (1999 թ.) | 151 x 72 | 1000 դրամ (1994թ.) | 145 x 68 | 
| 20000 դրամ (2007թ.) | 155 x 72 | 5000 դրամ (1995թ.) | 145 x 71 | 
| 50000 դրամ (2001թ.) | 160 x 79 | 
 | 
 | 
| 50000 դրամ (2007 թ.) | 160 x 79 | 
 | 
 | 
| 100000 դրամ (2009թ.) | 160 x 72 | 
 | 
 | 
| Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 216-Ն որոշման | 
Ենթահավելված 13
Հայաստանի Հանրապետության թղթադրամների արմատների փաթեթաթղթերի, կապոցների վրադիրների գույները և արմատների փաթեթաթղթերի չափերը
| Դրամանիշերը ըստ անվանական արժեքների | Վրադիրի և փաթեթաթղթի | Լայնու-թյունը | Երկարու-թյունը | Մեկ գծի | Գծերի | 
|  10 դ | դարչնագույն | 45 | 220 | 4 |  1 | 
Հայաստանի Հանրապետության թղթադրամների կապոցների վրադիրների չափերը
| Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ | Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ | ||
| Անվանական արժեքը | Չափերը | Անվանական արժեքը | Չափերը | 
| 500 դրամ (1999թ.) | 129 x 72 | 10 դրամ (1993թ.) | 125 x 62 | 
| 1000 դրամ (1999թ.) | 136 x 72 | 25 դրամ (1993թ.) | 125 x 62 | 
| 1000 դրամ (2001թ.) | 136 x 72 | 50 դրամ (1993թ.) | 125 x 62 | 
| 5000 դրամ (1999թ.) | 143 x 72 | 50 դրամ (1998թ.) | 122 x 65 | 
| 5000 դրամ (2003թ.) | 143 x 72 | 100 դրամ (1993թ.) | 135 x 65 | 
| 10000 դրամ (2003թ.) | 150 X 72 | 100 դրամ (1998թ.) | 122 x 65 | 
| 10000 դրամ (2006թ.) | 150 X 72 | 200 դրամ (1993թ.) | 135 x 65 | 
| 10000 դրամ (2008թ.) | 150 X 72 | 500 դրամ (1993թ.) | 135 x 65 | 
| 20000 դրամ (1999թ.) | 151 x 72 | 1000 դրամ (1994թ.) | 145 x 68 | 
| 20000 դրամ (2007թ.) | 155 x 72 | 5000 դրամ (1995թ.) | 145 x 71 | 
| 50000 դրամ (2001թ.) | 160 x 79 | 
 | 
 | 
| 50000 դրամ (2007թ.) | 160 x 79 | 
 | 
 | 
| 100000 դրամ (2009թ.) | 160 x 72 | 
 | 
 | 
| Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 216-Ն որոշման | 
Ենթահավելված 14.1
________________________________________________
(կանխիկ դրամի փոխադրումը հանձնարարող կազմակերպության անվանումը)
Կազմման ամսաթիվ ——- ———————- 20—թ.
Արժեքների փոխադրման ամսաթիվ ——- ———————- 20—թ.
Արժեքների փոխադրման
ԿԱՐԳԱԳԻՐ N —— (հերթական համարը, տարվա սկզբից աճողական կարգով)
Տրվում է _________________________ը _______________________ից
| (ինկասացիոն կազմակերպության անվանումը) | (արժեքներն առաքողի անվանումը) | 
դեպի ______________________________________________________
(արժեքները ստացողի անվանումը) (փոխադրվող արժեքի տեսակը և գումարը՝ թվերով և տառերով)
փոխադրելու համար:
Այդ թվում`
______________________________
(թղթադրամներն ըստ անվանական արժեքների)
______________________________
(մետաղադրամներն ըստ անվանական արժեքների)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|