ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 1993 թվականի N 519
քաղ. Երևան
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԱՅԴ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրի գործի կարգավորման, այդ բնագավառում հաշվառման և վերահսկողության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`
1. Արգելել 1993 թվականի հոկտեմբերի 15-ից սույն որոշմամբ նախատեսված ապրանքների, համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետությունից արտահանումն ուղղակի ապրանքափոխանակման (բարտերային) պայմանագրերի հիման վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլատրված գործարքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված փոխկապակցված առաքումների, ինչպես նաև պատվիրատուի կողմից տրամադրված հումքից, նյութերից կամ լրակազմող (կոմպլեկտավորող) իրերից պատրաստված ապրանքների արտահանման դեպքերի։
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, տնտեսավարող (ոչ պետական) սուբյեկտներն ուղղակի ապրանքափոխանակման (քարտերի) հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարություն են դիմում դրանք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո։
2. ՍաՀմանել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսավարոը (ոչ պետական) սուբյեկտներին թույլատրվում է սույն որոշմամբ նախատեսված ապրանքների, Համաձայն N 2 հավելվածի, արտահանումը միայն այն դեպքերում, երբ դրանց վճարման համար պայմանագրով նախատեսված են կանխավճարային կամ ակրեդիտիվային ձևերը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, տնտեսավարող (ոչ պետական) սուբյեկտներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետոլթյան վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը տեղեկատվություն տրամադրել իրենց համակարգերի կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս բացված հաշվարկային և ընթացիկ հաշիվների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս նրանց կողմից հիմնադրված համատեղ ձեռնարկությունների, դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների մասին։
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տնտեսավարող սուբյեկտները, անկախ սեփականության ձևից, արտահանման գործառնություններ կատարելիս լրացնում են համապատասխան հաշիվ–ապրանքագիր` (ֆակտուրա) 4 օրինակով (ձևը կցվում է), որը գրանցվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից, իսկ վճարման կանխավճարային և ակրեդիտիվային ձևերի դեպքում` հաստատվում սպասարկող բանկի բաժանմունքի կամ բանկի կողմից։ Հաշիվ-ապրանքագրի մեկ օրինակը պահվում է հայտարարատուի մոտ, մյուս օրինակը` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունում, իսկ մնացած օրինակները Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն ուղարկում է համապատասխանաբար սպասարկող բանկ և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն։
5. Մաքսային մարմինը պարտավոր է հաշիվ–ապրանքագիրը համեմատել մաքսային հայտարարագրի հետ, հաստատել առաջինի համապատասխանությունը երկրորդին` հաշիվ-ապրանքագրի վրա դնելով համապատասխան կնիք և նշելով վերջինիս համարը, և 3-օրյա ժամկետում հաշիվ–ապրանքագիրն ուղարկել արտահանող տնտեսավարող սուբյեկտին սպասարկող բանկ։ Սպասարկող բանկը պարտավոր է մաքսային մարմնից ստացած հաշիվ-ապրանքագիրը համեմատել արտահանող տնտեսավարող սուբյեկտից ստացած հաշիվ-ապրանքագրի հետ և տարբերության բացակայության դեպքում միմյանց կցել նշված երկու փաստաթղթերը և պահել տնտեսավարող սուբյեկտի քարտարանում մինչև գնորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Եթե սպասարկող բանկը երկու հաշիվ-ապրանքագրերի միջև հայտնաբերում է տարբերություն` արտահանվող ապրանքների ֆիզիկական ծավալների և արժեքի առումով, ապա այդ մասին համապատասխան տեղեկատվություն է ներկպյացնում արտահանող տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրի`հարկային պետական տեսչության տեղական մարմնին և մաքսային մարմնին, իսկ պետական ձեռնարկությունների դեպքում` նաև համապատասխան նախարարությանը, պետական վարչությանը, գերատեսչությանը։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` 3-օրյա ժամկետում համատեղ հաստատել բեռնամաքսային հայտարարագրի լրացման կարգը:
7. Հաստատել բեռնամաքսային հայտարարագրի ձևը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախագահ
Ի. ԻՍԱՀԱԿյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1993 թ. հոկտեմբերի 13-ի N 519 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒՂՂԱԿԻ ԱՊՐԱՆՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ (ԲԱՐՏԵՐԱՅԻՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
|
Ապրանքների անվանումը |
Ծածկագրերը |
|
1 |
2 |
| Գունավոր մետաղներ, նյութեր և հանքաքարեր |
26.04-26.09, 26.11, 26.14-26.17, 26.20 |
| Գունավոր մետաղներ, ներառյալ երկրորդայինները, դրանց համաձուլվածքները, փոշիներ, օքսիդներ, աղեր, կիսաֆաբրիկատներ, գլանվածքներ, գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ, գունավոր մետաղներից իրեր |
74.01-74.14, 75, 76.01-76.14, 78-80, 81.01-81.13 |
| Թանկարժեք մետաղներից նյութեր, հանքաքարեր և դրանցից արդյունաբերական ապրանքներ, թանկարժեք մետաղների ջարդոններ և թափոններ |
71.06-71.18, 83.0621000 |
|
Հազվագյուտ մետաղներ և հազվագյուտ հողալկալիական մետաղներ ու դրանց միացություններ |
28.05, 28.25 |
|
Սինթետիկ կորունդ (արհեստականորեն աճեցված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և փոշիներ) |
71.04, 71.05 |
|
Բնական և արհեստական թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և դրանցից իրեր |
71.02-71.04, 71.162097.06 |
| Ցեմենտ |
25.23 |
| Փաթաթվող հաղորդալարեր, կաբել |
85.44 |
| Սինթետիկ կաուչուկ և լատեքս |
40.02 |
| Քացախաթթու և քացախային անհիդրիդ |
29.1521, 29.1524 |
| Պոլիվինիլացետատային դիսպերսիա |
29.1532000 |
| Կաուստիկ սոդա և այլ սոդանյութեր |
28.1511 |
| Եթերայուղեր և սինթետիկ հոտավետ այլ նյութեր |
29.12, 29.1423, 33.01 |
| Կալցիումի կարբիդ |
26.4910000 |
| Բենտոնիտ |
25.0810000 |
| Ացետատային թելեր, մանրաթելեր, ֆիլտր |
54.03, 55.03-55.07 |
| Կաշեհումք |
41 (բացի 41.1100000) |
| Բյուրեղապակյա արտադրանք | |
| Պղնձարջասպ |
28.3325000 |
| Պոլիէթիլենային պարկեր |
3923.21000 |
| Էլեկտրաշարժիչներ |
85.01 |
| Էլեկտրական ջեռուցիչներ |
85.16 |
| Պոմպեր |
84.13-84.14 |
| Ռելե |
85.36 |
| Լամպեր |
85.39 |
| Զարթուցիչներ |
91.0510000 |
| Ավտոմեքենա (ԵրԱԳ) |
87.03 |
| Ավտոպահեստամասեր |
|
| Ավտոդողեր |
40.11-40.13 |
| Տրանսֆորմատորներ |
85.04 |
| Կարբինոլ | |
| Ալմաստե գործիքներ |
82.07 |
| Կոնյակ, օղի, գինի, թուրմեր |
22.04-22.08 |
| Տոմատի մածուկ |
20.02 |
| Գորգ |
57 |
|
Պեռլիտ, տուֆ, գրանիտ, մարմար և մարմարատիպ կոնգլոմերատ |
25.3010, 68.0221, 68.0223, 68.0291, 68.0293, 68.0299, 25.15, 25.1610, 25.1690 |
| Ծխախոտ |
24.02 |
| Ծամոն |
17.04 |
| Գուլպա, կիսագուլպա, զուգագուլպա |
61.15 |
| Բնական կաշվից կոշիկ |
64.05 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1993 թ. հոկտեմբերի 13-ի N 519 որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ԱԿՐԵԴԻՏԻՎԱՅԻՆ ՁԵՎԵՐՈՎ
|
Ապրանքների անվանումը |
Ծածկագրերը |
| Գունավոր մետաղներ |
74.01-74.14, 75, 7601-76.14, 78-80, 8101-81.13 |
|
Հազվագյուտ մետաղներ և հազվագյուտ հողալկալիական մետաղներ և դրանց միացություններ |
28.05, 28.25 |
|
Բնական և արհեստական թանկարժեք քարեր և դրանցից իրեր |
71.02-71.04, 71.1620, 97.06 |
| Փաթաթվող հաղորդալարեր, կաբել |
85.44 |
|
Սինթետիկ կաուչուկ և լատեքս |
40.02 |
| Պոլիվինիլացետատային դիսպերսիա |
29.1532000 |
| Բենտոնիտ |
25.0810000 |
| Ացետատային թելեր, մանրաթելեր, ֆիլտր |
54.03, 55.03-55.07 |
| Ալմաստե գործիքներ |
82.07 |
| Կոնյակ, գինի, օղի |
22.04-22.08 |
| Տոմատի մածուկ |
20.02 |
| Գորգ |
57 |
ՁԵՎ
Պայմանագիր ..... __ __ __ __ __ 199 թ. սպեցիֆիկացիա . . . . 199 թ.
|
Ապրանքների անվանումը |
Ապրանքի ծածկագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Գինը |
Արժեքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ
| Վճարող _________________________________ 199 թ. | ||||
|
| ||||
|
| ||||
| Ստացող (լրիվ անվանումը, գրանցման հասցեն) | ||||
| Ծածկագիրը | ||||
| ||||
| Ծածկագիրը | ||||
|
|
|
Կ. Տ. |
Տնօրեն` Գլխավոր հաշվապահ` |
Բանկի հաստատումը |
Մաքսատան հաստատումը |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 08.01.1994, N 19 | --------- | |
| 10.12.1994, N 569 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|