Basic information
Number
N 707-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.08.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
14.08.2009
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
14.08.2009
Effective date
15.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2009 թ.

N 707-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 50 տեղով տալ կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

 Ա. Աշոտյան