ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 658
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.1993-19.08.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1993 թվականի N 658

 

քաղ. Երևան

 

ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 29-ի N 658 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Քանդման, ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների ցանկն ու վնասվածության աստիճանը սահմանում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության համապատասխան եզրակացությունների հիման վրա:

2. 1-ին և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանները սեփականաշնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով:

Նշված դեպքերում քաղաքացիներին տրվող բնակարանների սեփականության վկայագրերում նշումներ են կատարվում բնակելի տան թերությունների վերաբերյալ, որոնք ենթակա են վերացման սեփականատերերի հաշվին:

3. 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանները կարող են սեփականաշնորհվել միայն համապատասխան ամրացման աշխատանքները կատարելուց հետո` անկախ նշված աշխատանքների ավարտման ժամկետից:

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների ամրացման ժամկետները սահմանվում են կապիտալ շինարարության տարեկան պետական պատվերով:

Նշված աշխատանքները կարող են կատարվել նաև բնակիչների միջոցների հաշվին, նրանց համաձայնության դեպքում` պայմանագրային հիմունքներով:

4. 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող (քանդման ենթակա) բնակելի տների բնակարանները սեփականաշնորհման ենթակա չեն: