Basic information
Number
ՀՕ-227
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (27.07.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
19.06.1998
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
07.07.1998
Effective date
27.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 հունիսի 1998 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածում`

ա) 4-րդ կետը «հաստատման համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.

բ) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41 կետով`

 

«41. գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հաստատման համար բազային տուրքի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում`

ա) «ա» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ սեփականաշնորհվող պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների)» բառերով.

բ) «ե» ենթակետից հանել «բազմաբնակարանանոց շենքերի բնակարանների (անկախ սեփականության ձևից)» բառերը.

գ) «ժե» ենթակետը «անշարժ գույքի» և «և անշարժ գույքի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.

դ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժե1» ենթակետով`

 

«ժե1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի պետական գրանցման, գրավի (հիփոթեքի) վկայական տալու և նշված հողերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա արգելք դնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
7 հուլիսի 1998 թ.
ՀՕ-227