Basic information
Number
ՀՕ-183-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.11.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1205
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
07.10.2009
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.10.2009
Effective date
05.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀO-69 oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 11.1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակը

 

1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարումն իրականացվում է վճարային հաշվեկշռի կարգավորման, դրամավարկային քաղաքականության իրականացման և ֆինանսական կայունության ապահովման նպատակով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

 Ս. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

ՀՕ-183-Ն