Basic information
Number
N 31-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.12.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.11.27/59(725)
Enactment organisation
Վճռաբեկ դատարանի նախագահ
Enactment date
13.11.2009
Signing organisation
Վճռաբեկ դատարանի նախագահ
Signing date
13.11.2009
Effective date
07.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2009 թվականի N 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 24-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով`

 

Որոշում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Որոշման հավելված 2-ում «համայնքի» և «համայնքների» բառերը համապատասխանաբար փոխարինել «վարչական շրջանի» և «վարչական շրջանների» բառերով։

 

 

Ա. Մկրտումյան