Basic information
Number
N 977-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.11.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.11.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.11.2009
Effective date
27.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 977-Ա

 

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԿԼՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայ համայնքների վարչության պետ Ա. Ակլյանին 2009 թվականի նոյեմբերի 26-29-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Սևան» հասարակական կազմակերպության ձևավորման 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

2. Ս. Պետրոսյանի և Ա. Ակլյանի՝ Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Պետրոսյանի և Ա. Ակլյանի՝ Սոչի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation