Basic information
Number
N 1409-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.12.2009-17.07.2014)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1406
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.12.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.12.2009
Effective date
17.12.2009
Interrupt date
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1409-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար հավելումները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1409-Ն որոշման

 

Հ Ա Վ Ե Լ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների դասային կոչումների համար սահմանվող հավելումները որոշվում են նվազագույն ամսական աշխատավարձի և դրա դասային կոչումին համապատասխանող գործակցի արտադրյալով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների դասային կոչումներին համապատասխանող գործակիցներն են`

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական  խորհրդական

 15

Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական

14

Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

13

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

 12

Արդարադատության առաջին դասի խորհրդական

 11

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական

10

Արդարադատության երրորդ դասի խորհրդական

9

Առաջին դասի իրավաբան

8

Երկրորդ դասի իրավաբան

7

Երրորդ դասի իրավաբան

6

 

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում աշխատած տարիների համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը`

Հայաստանի Հանրապետության
արդարադատության
նախարարությունում աշխատած տարիները

Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը (տոկոս)

 

 

1) մինչև 5 տարի

3 տոկոսի չափով

2) 5-10 տարի

5 տոկոսի չափով

3) 10-15 տարի

10 տոկոսի չափով

4) 15-20 տարի

15 տոկոսի չափով

5) 20-25 տարի`

20 տոկոսի չափով

6) 25 տարվանից ավելի

25 տոկոսի չափով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 1409-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation