ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 41
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
28.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.1995

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

հԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 1995 թվականի N 41

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանամերձ առևտրի միջկառավարական համաձայնագրի կիրառումը ապահովող ժամանակավոր կարգի մասին» N 272 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանում ստեղծված սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան