Basic information
Number
N 96
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.12.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.12.1995
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.12.1995
Effective date
01.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
5 դեկտեմբերի 1995 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 1995 թվականի N 96

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 554 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի N 443 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման վարձի չափի սահմանման մասին» N 554 որոշման 1-ին կետում «20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «50 տոկոսի չափով» բառերով:

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև 1996 թվականի հունվար 1-ը ուսման վարձը մուծած ուսանողների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան