Basic information
Number
N 102
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.12.1995-28.02.1998)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.12.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.12.1995
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.12.1995
Effective date
08.12.1995
Interrupt date
28.02.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 1995 թվականի N 102

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 248 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 248 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ, 6-րդ, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետերում «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով.

բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «հարկային պետական տեսչություն» բառերը փոխարինել «հարկային տեսչություն» բառերով.

գ) որոշման 3-րդ կետում «1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1996 թվականի հունիսի 30-ը» բառերով.

դ) որոշման 4-րդ կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը, որոշման նույն կետում «ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն», «ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը» բառերը փոխարինել համապատասխանաբար «քաղաքաշինության նախարարություն» և «քաղաքաշինության նախարարությանը» բառերով.

ե) որոշման 6-րդ կետում «հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը» բառերը փոխարինել «տեղեկատվության նախարարությանը» բառերով.

զ) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Վերոհիշյալ գումարները վճարվում են միանվագ կարգով` հողի հատկացման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում».

է) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «կրկնակի» բառով, «1985» թիվը` «1988» թվով.

ը) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի`

«ա» ենթակետում «գրանցման» բառից հետո ավելացնել «ինչպես նաև ճարտարապետական մարմինների» բառերը, իսկ «5 տոկոսի» բառերը փոխարինել «8 տոկոսի» բառերով.

«բ» ենթակետում «սահմանված նվազագույն աշխատավարձի» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի» բառերով, հանել «կրկնակի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation