ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«08» նոյեմբեր 2024 թ. |
N 6166-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՄՈՒՍԱԵԼՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001324 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՇԽԱՏԱԿԻՑ ԴԱՎԻԴ ԳԱԶԱՐՈՎԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 20-ի կասեցման մասին միջնորդագիրը, ըստ որի, 2024 թվականի փետրվարի 23-ի N 24020107 հանձնարարագրի հիման վրա ք.Երևան, Մամիկոնյանց փողոց, 27 շենք, 15 ոչ բնակելի տարածք հասցեում գործող դեղատանն իրականացված ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Արմեն Մուսաելյանի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 12-րդ կետի պահանջները։
Մասնավորապես՝ ՀՀ ք.Երևան, Մամիկոնյանց փողոց, 27 շենք, 15 ոչ բնակելի տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում իրականացնող դեղագետ Դավիթ Գազարովը, չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայական, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՄՈՒՍԱԵԼՅԱՆԻՆ (Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց 27 շենք, 15 ոչ բնակելի տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի մարտի 1-ին տրված N Ա-ԴԳ-001324 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիայի գործողությունը` աշխատակից Դավիդ Գազարովի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետի առկայության ապահովումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՄՈՒՍԱԵԼՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՄՈՒՍԱԵԼՅԱՆԻՆ իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|