ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» մայիս 2025 թ. |
N 2756-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002507, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ` ԹԻՎ Կ-ԲՕ-002016, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 04-ԻՆ ՏՐՎԱԾ` ԹԻՎ Կ-ԲՕ-002300, 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 07-ԻՆ ՏՐՎԱԾ` ԹԻՎ Կ-ԲՕ-003448, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ` ԹԻՎ Կ-ԲՕ-001727 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 3-րդ կետը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 2-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել «ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` Երևան, Նորք-Մարաշ Ա. Արմենակյան փողոց 129 շենք, 1 տարածք հասցեում:
2. «ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:
3. Ուժը կորցրած ճանաչել «ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի հունվարի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002507, 2015 թվականի հունվարի 30-ին տրված` թիվ Կ-ԲՕ-002016, 2017 թվականի օգոստոսի 04-ին տրված` թիվ Կ-ԲՕ-002300, 2023 թվականի ապրիլի 07-ին տրված` ԹԻՎ Կ-ԲՕ-003448, 2012 թվականի հուլիսի 20-ին տրված` թիվ Կ-ԲՕ-001727 լիցենզիաները:
4. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի և ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե,
3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:
5. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|