Basic information
Number
N 1-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.03.2010-01.01.2025)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հոդ.66
Enactment organisation
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Enactment date
12.02.2010
Signing organisation
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Signing date
12.02.2010
Effective date
25.03.2010
Interrupt date
01.01.2025

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11210119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

12 փետրվարի 2010 թ.
ք. Երևան

N 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանով հաստատված կարգի (այսուհետև` Կարգ) 5-րդ կետում «մեծամասնության» բառը փոխարինել «երկու երրորդի» բառերով:

2. Կարգի 13-րդ կետում «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, որը նա պետք է կրի հագուստի վրա ՁՊՎ-ում գտնվելու ողջ ընթացքում» բառերը:

3. Կարգի 14-րդ կետում «ոստիկանության պետին» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալին» բառերը:

4. Կարգի 18-րդ կետի «ա» ենթակետում «ոստիկանության պետը» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալը» բառերը:

5. Կարգի 22-րդ կետի «ա» ենթակետում «ժամկետը» բառից հետո լրացնել «և խումբը իր անդամների երկու երրորդի միջնորդությամբ չի դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ևս երեք տարով նրա լիազորությունները երկարաձգելու մասին» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել կարգի 22-րդ կետի «զ» ենթակետը:

 

Ոստիկանության

գեներալ-մայոր

Ա. Սարգսյան