ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2010 թվականի N 260-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 14 հավելվածի N 14.11 աղյուսակի ծրագրային դասիչ Ը004 ԱԾ03-ում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի երրորդ պարբերությունում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն` որպես ազգային օպերատոր, իրականացնում է» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը, որպես ազգային օպերատորներ, իրականացնում են» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից հատկացվող 500000.0 հազ. դրամ միջոցների շրջանակներում`
ա. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 200000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 100000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 100000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով,
բ. «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» Շանհայում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գրանցված ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 300000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 265000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 35000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 260-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 840-Ն որոշման  | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 
  | 
 Միջոցառումը  | 
 Աշխատանքների նկարագիրը  | 
 Նախատեսվող ժամկետը  | 
 Պատասխանատու կատարողը  | 
 Աշխատանքի կատարման վիճակը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ  | |||||
| 
 1.  | 
 Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին  | 
 Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ կազմակերպիչներին, որի մեջ կնշվի նախընտրելի ժամկետը: Հայաստանի ազգային օրվա համար ներկայացվել է առաջարկություն անցկացնել այն 2010 թ. սեպտեմբերի 21-ին:  | 
 2009 թ.  | 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն   | 
 կատարված է  | 
| 
 2.  | 
 Հայաստանյան մասնակցության հայեցակարգի մշակում  | 
 Կմշակվի հայաստանյան մասնակցության հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա ցուցահանդեսին մասնակցության խորագրի ներկայացմանը: Ստեղծագործական խումբը կնախագծի տաղավարը` ըստ մշակված հայեցակարգի։  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
 կատարված է  | 
| 
 3.  | 
 Տեղեկատվության և համագործակցության մասին նամակ-առաջարկ կազմակերպություններին  | 
 Զարգացման հայկական գործակալության կողմից կուղարկվեն նամակներ համապատասխան տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև կոմերցիոն մասի կազմակերպման վերաբերյալ։  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
 կատարված է  | 
| 
 4.  | 
 Մասնակցության պայմանագրի ներկայացում   | 
 Չինական կողմից ստացված մասնակցության պայմանագրի ձևի հիման վրա կլրամշակվի հայաստանյան մասնակցության պայմանագիրը, որը կուղարկվի ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու նպատակով:  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ   | 
 կատարված է  | 
| 
 5.  | 
 Կոմերցիոն մասի կազմակերպում  | 
 ԶՀԳ-ի կողմից կմշակվի ՀՀ տաղավարի կոմերցիոն մասի հայեցակարգը և «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը կիրականացնի դրա կազմակերպումը ցուցահանդեսում։  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 6.  | 
 Հաստատված մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ  | 
 ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ:  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ   | 
 կատարված է  | 
| 
 7.  | 
 Տաղավարի նախագծում  | 
 Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3-Դ անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարա-պետական ընկերության կողմից կպատրաստվի և կթարգմանվի չիներեն նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը։  | 
 2009 թ.  | 
 Կազմակերպչական կոմիտե   | 
 կատարված է  | 
| 
 8.  | 
 Չինական կողմին ֆինանսական աջակցության հայտի ներկայացում  | 
 Պայմանագիրը կնքելուց հետո բանակցություններ կվարվեն չինական կողմի հետ և կներկայացվի ֆինանսական աջակցության հայտ:  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ   | 
 կատարված է  | 
| 
 9.  | 
 Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության ընտրություն  | 
 ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը պետք է իրականացնի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերություններից մեկը, որի ընտրությունն էլ կկատարվի մրցույթի միջոցով։  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
 կատարված է  | 
| 
 10.  | 
 Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում և ձեռքբերում  | 
 Մրցութային կարգով կընտրվեն այն ընկերությունները, որոնցից կպահանջվի հետևյալը`  | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 11.  | 
 ՀՀ տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից  | 
 Կազմակերպչական կոմիտեի պահանջի հիման վրա ընտրված ընկերությունների կողմից կիրականացվի ՀՀ տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշների և թեմատիկ դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում: Դրանք պետք է համապատասխանեն ՀՀ տաղավարի ընդհանուր թեմատիկային:  | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 12.  | 
 Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում ցուցահանդես  | 
 Ձեռք բերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն, ընտրված ընկերության կողմից կմաքսավորվեն Հայաստանում, կառաքվեն, կմաքսազերծվեն Չինաստանում, կառաքվեն ցուցահանդես, կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում։  | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 13.  | 
 ՀՀ տաղավարի ներքին հարդարանք և դեկորացիաների տեղադրում  | 
 Ընտրված արտոնագրված ընկերության կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը և դեկորացիաների տեղադրումը` ԶՀԳ-ի կողմից ներկայացված նախագծի հիման վրա:  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 14.  | 
 Մուլտիմեդիա ծրագրի պատվիրում  | 
 Տաղավարում առկա տեղեկատվական ակտիվ էկրանների (touch screen), ինչպես նաև էքսպո օնլայն ծրագրի համար մրցութային կարգով ընտրված ընկերությունից կպատվիրվեն համապատասխան համակարգչային ծրագրերը, որոնք էլեկտրոնային ձևով կներկայացնեն ՀՀ տաղավարը և Հայաստանը:  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 15.  | 
 Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղում Շանհայ  | 
 ՀՀ տաղավարի շինարարության ընթացքի վերահսկման համար կապալառու ընկերությունների հետ բանակցությունների իրականացման նպատակով ԶՀԳ-ի աշխատողներն ու Կազմակերպչական կոմիտեի անդամները կգործուղվեն Շանհայ:  | 
 2009 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 16.  | 
 Գույքի և անձնակազմի ապահովագրություն  | 
 Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու է կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից, ինչպես նաև կգործի Հայաստանից մեկնած անձնակազմի ապահովագրությունը:  | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 17.  | 
 Տաղավարի ենթակառուցվածքի ձեռքբերում և մոնտաժում/ տեխնիկական հագեցվածության ապահովում  | 
 Ընտրված ընկերության կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները` օդափոխության համակարգի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, գրասենյակի կահավորման և սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում և ապամոնտաժում, ջրի և կոյուղու համակարգերի մոնտաժում, էլեկտրականության, հեռահաղորդակցական ցանցի և անվտանգության համակարգերի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, մուլտիմեդիա համակարգի, ձայնային համակարգի, լուսավորության համակարգի և վիդեոհամակարգի ձեռբերում և մոնտաժում։  | 
 2010 թ.  | 
 
 «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
|
| 
 ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ  | 
|||||
| 
 18.  | 
 Սպասարկող անձնակազմի գործուղում ցուցահանդես  | 
 Հայաստանի տաղավարում աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ԶՀԳ-ի 12 աշխատողի գործուղում ցուցահանդեսի անցկացման ընթացքում` 6 ամիս ժամանակահատվածով (1 մարդ 2 ամիս), որտեղ ըստ ժամանակացույցի նոր աշխատողն էստաֆետը կհանձնի 30 օր համատեղելով նախորդի հետ, այնուհետև միանձնյա կկատարի իր պարտականությունները (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսեր): Տաղավարում միաժամանակ կգտնվի 4 աշխատող:  | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 19.  | 
 Ընթացիկ աշխատանքներ  | 
 Տաղավարի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն կա վարձակալել համապատասխան չինացի մասնագետներին, քարտուղար (2 չինացի մասնագետ, ովքեր կաշխատեն տաղավարում ամբողջ ցուցահանդեսի ընթացքում), թարգմանիչ (2 չինացի մասնագետ, ովքեր կաշխատեն տաղավարում ամբողջ ցուցահանդեսի ընթացքում): Կիրականացվեն նաև տաղավարի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ վճարումներ, դրանք են. էլեկտրաէներգիայի վճար, ջրմուղ-կոյուղու վճար, հեռահա-ղորդակցության վճար, աղբահանության վճար, տաղավարի շահագործում, անվտանգության   | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 20.  | 
 Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացում  | 
 Ցուցահանդեսի անցկացման ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օր, որն ըստ նախնական պայմանավորվածության կանցկացվի 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Օրը պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանից ցուցահանդես կգործուղվեն ստեղծագործական համույթներ, ինչպես նաև կիրականացվի ՀՀ պաշտոնական պատվիրակության ընդունելություն: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է կազմակերպել տոնական ֆուրշետ, որտեղ հյուրերը կճաշակեն հայկական ուտեստներ և կկազմակերպվեն ներկայացումներ, որոնք կշարունակվեն ևս 4 օր:  | 
 2010 թ.  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
|
| 
 21.  | 
 Տաղավարի ապամոնտաժման նպատակով 2 աշխատողի գործուղում Շանհայ  | 
 ՀՀ տաղավարի ապամոնտաժման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գույքագրման և որոշ պարագաների առաքման համար   | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 22.  | 
 Հայաստանյան մասնակցության ազգային օպերատորի գլխավորությամբ անկախ փորձագետի  | 
 ԶՀԳ-ի կողմից կազմակերպիչների հետ միասին կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացները։  | 
 2010 թ.  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
|
| 
 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  | 
|||||
| 
 23.  | 
 Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում  | 
 Ցուցահանդեսի փակումից հետո կիրականացվեն տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստան։  | 
 2010 թ.  | 
 «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
|
| 
 ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ  | 
|||||
| 
 24.  | 
 Չնախատեսված ծախսեր  | 
 2009-2010 թթ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
||
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
 
 
Դ. Սարգսյան