ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2010 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոցի կենսաբանության լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով և լաբորատոր պիտույքներով համալրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 8197.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2010 թ. մարտի 19 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 242-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բաժինը  | 
 Խումբը  | 
 Դասը  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)  | ||
| 
 առաջին կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | ||||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  | 
 0.0  | 
 0.0  | 
 0.0  | |||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 09  | 
 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 06  | 
 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01  | 
 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | ||
| 
 13. Փոխհատուցում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | |||
| 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 Գործուղումների և շրջագայությունների ծախսեր  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | 
 (8197.0)  | |||
| 
 11  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  | 
 8197.0  | 
 8197.0  | 
 8197.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ  | 
 8197.0  | 
 8197.0  | 
 8197.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 8197.0  | 
 8197.0  | 
 8197.0  | ||
| 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 8197.0  | 
 8197.0  | 
 8197.0  | |||
| 
 ՀՀ կառավարություն  | 
 8197.0  | 
 8197.0  | 
 8197.0  | |||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |