«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60610131
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 2 մարտի 2010 թ.  | 
N 1-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի oգոստոսի 4-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36-րդ կետով.
«36. 2006 և 2007 թվականներին տրված որակավորման վկայականների վավերականության ժամկետը երկարացնել մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
| 
 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝  | 
Գ. Ազարյան |