ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
7 ապրիլի 2010 թվականի N 230-Ա
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`
1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 Հավելված ապրիլի 7-ի N 230-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| 
 Տ. Սարգսյան  | 
 - ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)  | 
| 
 Ա. Մովսիսյան  | 
 - ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար  | 
| 
 Ն. Երիցյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարար  | 
| 
 Ս. Հարությունյան  | 
 - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ  | 
| 
 Ա. Տեր-Մարտիրոսյան  | 
 - փորձագետ  | 
| 
 Կ. Կարապետյան  | 
 - «Տեխնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի աշխատող (համաձայնությամբ)  | 
| 
 Մ. Աբովյան  | 
 - «Տեխնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ, «Նյութաբանություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Գ.Հասրաթյան  | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Հ. Բաբայան  | 
 - «Նեյրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Գ. Չուգասզյան  | 
 - «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Մ. Հերգնյան  | 
 - «Տեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Դ. Պետրոսյան  | 
 - Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր-գիտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Հ. Մուսայելյան  | 
 - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |