Basic information
Number
N 329-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.03.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
09.03.2010
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
09.03.2010
Effective date
10.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 մարտի 2010 թ. 
ք. Երևան

 N 329-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 03.03.2010թ. N 2958 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի հոկտեմբերի 27-ին տրված թիվ Կ-XX-001253, 2003 թվականի հուլիսի 21-ին տրված թիվ Կ-XX-000191 և 2009 թվականի հունիսի 24-ին տրված թիվ Կ-XX-001342 «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation