Basic information
Number
N 576-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.04.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
14.04.2010
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
14.04.2010
Effective date
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 ապրիլի 2010 թ. 
ք. Երևան

 N 576-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԹԱԳԱԿ ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.04.2010թ. N 5606 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի սեպտեմբերի 13-ին «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001076 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան