Basic information
Number
N 233
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.08.1996-մինչ օրս)
Source
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.08.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.08.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.08.1996
Effective date
01.08.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

1 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 1996 թվականի N 233

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշման N 2 հավելվածով տրված «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության 33-րդ կետը «հիվանդության հետևանքով» բառերից հետո լրացնել «ինչպես նաև առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում հանքային աշխատանքներում զբաղված աշխատողներին» բառերով.

բ) կանոնադրության 34-րդ կետում «(բացի աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության դեպքերից)» բառերը փոխարինել «(բացի սույն կանոնադրության 33-րդ կետում նախատեսված դեպքերից)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation