Basic information
Number
N 243
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.08.1996-02.12.1997)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.08.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.08.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.08.1996
Effective date
08.08.1996
Interrupt date
02.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1996 թվականի N 243

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1994-1995 թվականներին օգտագործված էներգակիրների դիմաց փոխադարձ հաշվարկների հիման վրա առաջացած ներքին պարտքերի մարման գործընթացի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սահմանված կարգով ձևակերպել 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, 5 տարի ժամկետով, լիբոր+0,5 տոկոս դրույքաչափով 34023 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք բյուջետային վարկ`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Նաիրիտ» ՓԲԸ-ին, ավտոդողերի գործարանին, «Հայքիմմեքենա» ԱՄ-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ձեռնարկություններին` ջերմամատակարարման, բնական գազի, էլեկտրաէներգիայի դիմաց 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առաջացած պարտքերի գումարի չափով, տալով համապատասխան ձևակերպում` փոխադարձ պարտքերի մարման նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՊՁ-ին, «Հայգազարդ» ՊԿ-ին` վարկի ընդհանուր գումարի և սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված վարկերի գումարի տարբերության չափով, տալով համապատասխան ձևակերպում` «Հայթուրթրեյդ» ՊՁ-ին ունեցած պարտքերի մարման նպատակով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկերի մարումը և տոկոսների վճարումն իրականացվելու է 1997 թվականի հունվարի 1-ից:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Նաիրիտ» ՓԲԸ-ին, ավտոդողերի գործարանին, «Հայքիմմեքենա» ԱՄ-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՊՁ-ին և «Հայգազարդ» ՊԿ-ին` վարկային պայմանագրի կնքման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացնել վարկի օգտագործման ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ձեռնարկությունների պարտքերի վերաձևակերպման արդյունքում իրացումից առաջացած հարկերի հաշվարկման և բյուջե վճարման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան