Basic information
Number
N 270
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.08.1996-30.04.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.08.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.08.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.08.1996
Effective date
26.08.1996
Interrupt date
30.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
26 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 1996 թվականի N 270

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

Որոշմամբ հաստատված կարգի`

ա) 3-րդ բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված կարգով».

բ) 3-րդ բաժնի «Պաշարների և ծախսերի գնահատման կարգը» ենթաբաժնի «ա» ենթակետում «պատրաստի արտադրանքի, որը գնահատվում է» բառերը փոխարինել «պատրաստի արտադրանքի, բեռնված ապրանքների, որոնք գնահատվում են» բառերով.

գ) N 8 հավելվածը «8. Շրջանառության ծախքեր` մնացորդ ապրանքների վրա» տողից հետո լրացնել «9. Բեռնված ապրանքներ» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 26-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան