«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1996 թվականի N 286
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ (ցանկը կցվում է):
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատողների թվաքանակը` 150 միավոր, և այդ բաժինների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնել պատգամավորների քաղաքային, նախկին շրջանային և Երևան քաղաքի նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների զբաղեցրած տարածքներն ու օգտագործվող գույքը և մեկամսյա ժամկետում ավարտել նշված տարածքների ու գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում համապատասխան տարածքներ հատկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Ավանի, Դավթաշենի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի և Քանաքեռ-Զեյթունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների համար:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնել Երևանի ամուսնության պալատի զբաղեցրած տարածքը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ
|
NN |
Բաժնի անվանումը |
Սպասարկման տարածքը |
|
1 |
2 |
3 |
| 1. | Երևանի ամուսնության պալատ | քաղ. Երևան |
| 2. | Արաբկիրի | Երևան քաղաքի Արաբկիրի թաղային համայնք |
| 3. | Աջափնյակի | Երևան քաղաքի Աջափնյակի թաղային համայնք |
| 4. | Ավանի | Երևան քաղաքի Ավանի թաղային համայնք |
| 5. | Դավիթաշենի | Երևան քաղաքի Դավիթաշենի թաղային համայնք |
| 6. | Էրեբունու | Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնք |
| 7. | Կենտրոնի | Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնք |
| 8. | Մալաթիա-Սեբաստիայի | Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնք |
| 9. | Նոր Նորքի | Երևան քաղաքի Նոր Նորքի թաղային համայնք |
| 10. | Նորք-Մարաշի | Երևան քաղաքի Նորք-Մարաշի թաղային համայնք |
| 11. | Նուբարաշենի | Երևան քաղաքի Նուբարաշենի թաղային համայնք |
| 12. | Շենգավիթի | Երևան քաղաքի Շենգավիթի թաղային համայնք |
| 13. | Քանաքեռ-Զեյթունի | Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնք |
| 14. | Աբովյանի | քաղ. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածք |
| 15. | Ամասիայի | Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածք |
| 16. | Մարալիկի | Անիի նախկին վարչական շրջանի տարածք |
| 17. | Ապարանի | քաղ. Ապարան և Ապարանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 18. | Արագածի | Արագածի նախկին վարչական շրջանի տարածք |
| 19. | Արարատի | քաղ. Արարատ |
| 20. | Արտաշատի | քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածք |
| 21. | Արթիկի | քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածք |
| 22. | Ախուրյանի | Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 23. | Աշտարակի | քաղ. Աշտարակ |
| 24. | Աշոցքի | Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածք |
| 25. | Արմավիրի | քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածք |
| 26. | Բաղրամյանի | Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 27. | Գավառի | քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածք |
| 28. | Գյումրիի | Գյումրիի քաղ. |
| 29. | Գորիսի | քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածք |
| 30. | Դիլիջանի | քաղ. Դիլիջան |
| 31. | Եղեգնաձորի | Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածք |
| 32. | Վաղարշապատի | քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածք |
| 33. | Թալինի | Թալինի նախկին վարչական շրջանի տարածք |
| 34. | Թումանյանի | քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 35. | Իջևանի | Իջևանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 36. | Կապանի | քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 37. | Հրազդանի | քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 38. | Ճամբարակի | Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածք |
| 39. | Մարտունու | Մարտունու նախկին վարչական շրջանի տարածք |
| 40. | Մասիսի | Մասիսի նախկին վարչական շրջանի տարածք |
| 41. | Մեղրու | քաղ. Մեղրի և Մեղրու նախկին վարչական շրջանի տարածք |
| 42. | Եղվարդի | Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածք |
| 43. | Նոյեմբերյանի | Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 44. | Սևանի | քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 45. | Սիսիանի | Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 46. | Սպիտակի | քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածք |
| 47. | Ստեփանավանի | քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածք |
| 48. | Չարենցավանի | քաղ. Չարենցավան |
| 49. | Ջերմուկի | քաղ. Ջերմուկ |
| 50. | Վայքի | Վայքի նախկին վարչական շրջանի տարածք |
| 51. | Վարդենիսի | Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածք |
| 52. | Վանաձորի | քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածք |
| 53. | Վեդու | Արարատի նախկին վարչական շրջանի տարածք |
| 54. | Տաշիրի | Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածք |
| 55. | Տավուշի | Տավուշի նախկին վարչական շրջանի տարածք |
|
Հաստատված է |
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
|
Անվանումը |
Հաստիքային միավորը |
| Բաժնի վարիչ | 1 |
| Բաժնի վարիչի տեղակալ | 1 |
| Գործավար, արխիվարիուս` ըստ սպասարկման տարածքի` | |
| մինչև 50 հազար բնակչի համար | 1 |
| 50 հազարից ավելի բնակչի համար | 2 |
| Ծանոթագրություն: | 1. Բաժնի վարիչի տեղակալի հաստիքը սահմանվում է 100 հազարից ավելի բնակչի սպասարկող քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի համար: |
| 2. Երևանի ամուսնության պալատի համար սահմանել 4 հաստիքային միավոր: | |
| 3. Գյումրիի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի համար սահմանել գործավարի 4 հաստիքային միավոր` հաշվի առնելով 200 հազարից ավելի բնակիչ ունենալու հանգամանքը: |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|