ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1995 թվականի N 165
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել`
ա) հացի մանրածախ գին` 1 կգ 75 դրամ, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը.
բ) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների անվանացանկը, սակագները և սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 12.01.96 N 6)
3. Սահմանել, որ`
ա) յուրաքանչյուր 1 տոննա հացի իրացումից առաջացած հասույթից 47000 դրամը մուծվում է հանրապետական բյուջե, համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից սահմանվող կարգի.
բ) հաց թխող ձեռնարկությունների կողմից հացի արտադրությունից գոյացած փաստացի շահույթից` 10 տոկոս շահութաբերության մակարդակը գերազանցող գումարները մուծվում են հանրապետական բյուջե, իսկ փաստացի կրած վնասի փոխհատուցումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու պարենի և մթերումների նախարարության կողմից սահմանված կարգի.
գ) հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող ձեռնարկություններն ապահովել նշված գնացուցակով:
5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի, ներհանրապետական հեռախոսային կապի, հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ երկրներ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռագրային կապի և փոստային կապի սակագներ:
6. (կետն ուժը կորցրել է 09.07.97 N 256)
7. (կետն ուժը կորցրել է 09.07.97 N 256)
8. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի հունիսի 1-ից իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար սահմանել բնակելի շենքերի ջեռուցման, տաք ջրամատակարարման, բնակվարձի և կենցաղային աղբի տեղափոխման սակագներ:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը, 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի փոփոխման մասին» N 553 որոշումը:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան | 
| Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ | Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ | 
| Հավելված ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 31-ի N 165 որոշման | 
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
| Անվանացանկը | Սահմանային գործակիցները` գործող սակագների նկատմամբ | Սահմանային շահութաբերության չափը` տոկոսներով | 
| Բնակչությանն իրացվող կերակրի աղ | - | առանց փոփոխության | 
| Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը* | առանց փոփոխության | |
| Ուսանողական հանրակացարաններում  | առանց փոփոխության | |
| Ջրախողովակից օգտվելու ծառայություն | ||
| այդ թվում` | ||
| հանրապետություն (բացի քաղ. Երևանից) | 5,5 | |
| քաղ. Երևան | 9,3 | |
| Բնակելի շենքերի ջեռուցում | առանց փոփոխության | |
| Տաք ջրամատակարարում | առանց փոփոխության | |
| Կենցաղային աղբի տեղափոխում | առանց փոփոխության | |
| Բնական գազ | - | առանց փոփոխության | 
______________________
* - Սեփականաշնորհված բնակարանների տերերը բնակարանային վարձ չեն մուծում:
| Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ | Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |