Basic information
Number
N 380
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.12.1996-02.07.2001)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.12.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.12.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.12.1996
Effective date
18.12.1996
Interrupt date
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ 
18 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1996 թվականի N 380

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգին կից ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը`

ցանկի 08 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«08

Ուտելի պտուղներ և ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ

20 կգ

10

 

այդ թվում`

   
 

08.06.10 թարմ խաղող

-

0

 

08.09.10000 ծիրան

-

0

 

08.09.30000 դեղձ

-

0»:

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ