Basic information
Number
N 388
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.12.1996-18.05.1997)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.12.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.12.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.12.1996
Effective date
24.12.1996
Interrupt date
23.06.2018

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ 
24 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 1996 թվականի N 388

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ), ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, «Հայաստանի Հանրապետության հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 312 հոդվածների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձանց ազատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից ստացած` հարկման ենթակա, սակայն չհարկված եկամուտների գծով եկամտահարկից և դրանց չվճարման համար սահմանված տույժերից ու տուգանքներից մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 388
14.04.1997, N 73 18.05.1997, N 388
Changed acts
Changing Act Corresponding incorporation