«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 7 հուլիսի 2010 թ.  | 
 թիվ 19-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
| 
 Նախագահ  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 19-Ն որոշման  | 
|   | 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  | 
| 
 Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի  | |
| 
 ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ  | |
| 
 Ներկայացվում է  | 
 Ներկայացնում է  | 
 Հաշվետվության ներկայացման ժամկետը  | 
| 
 ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն  | 
 երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները  | 
 մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը  | 
| 
 Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________ ________________________________ Գտնվելու վայրը ______________________ __________________________________ I I I I I (փոստային դասիչ) Մարզը ____________ Համայնքը ___________________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից  | 
 ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է»   | 
| 
 Չլրացնել ò  | |
| 
 ՏԳՏԴ I I I I I I Մարզը I I I Համայնքը I I I I  | |
| 
 Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:  | |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - _____________ 201 թ.
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի համարը  | 
 Չափի միավորը  | 
 Ցուցանիշի մեծությունը  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
| 
 Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  | 
 110  | 
 հազար  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 110.1  | 
 ”-”  | 
|
| միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) | 
 110.2  | 
 ”-”  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 110.3  | 
 ”-”  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 110.3.1  | 
 ”-”  | 
|
| 
 Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը  | 
 115  | 
 ”-”  | 
|
| 
 Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  | 
 120  | 
 ”-”  | 
|
| 
 Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  | 
 125  | 
 ”-”  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 125.1  | 
 ”-”  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 125.2  | 
 ”-”  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 125.3  | 
 ”-”  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 125.3.1  | 
 ”-”  | 
|
| 
 Ուղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված ծախսերը  | 
 130  | 
 ”-”  | 
|
| 
 Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդհամենը.  | 
 135  | 
 ”-”  | 
|
| 
 Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը  | 
 140  | 
 հազար  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային | 
 140.1  | 
 ”-”  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 140.2  | 
 ”-”  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 140.3  | 
 ”-”  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 140.3.1  | 
 ”-”  | 
|
| 
 Փոխադրվել են ուղեբեռներ  | 
 145  | 
 հազար տոննա  | 
|
| 
 Ուղևորաշրջանառություն, ընդամենը  | 
 150  | 
 հազար ուղևոր-կմ  | 
|
| 
 այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային | 
 150.1  | 
 ”-”  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 150.2  | 
 ”-”  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 150.3  | 
 ”-”  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 150.3.1  | 
 ”-”  | 
|
| 
 Փոխադրվել են բեռներ, ընդամենը  | 
 155  | 
 հազար տոննա  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային | 
 155.1  | 
 ”-”  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 155.2  | 
 ”-”  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 155.3  | 
 ”-”  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 155.3.1  | 
 ”-”  | 
|
| 
 Բեռնաշրջանառություն, ընդամենը  | 
 160  | 
 հազար ուղևոր-կմ  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային | 
 160.1  | 
 ”-”  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 160.2  | 
”-” | |
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 160.3  | 
 ”-”  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 160.3.1  | 
 ”-”  | 
| Շահագործական գծի երկարությունը | (165) ___________ կմ | 
| Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը  | 
(170) ___________ մարդ | 
| 
 Ղեկավար  | 
  _________  | 
  _________  | 
| Լրացնող  (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
 _________ (Ազգանուն, անուն)  | 
  _________  | 
| 
  ______________   | 
  « __ » _______201___թ.  | 
| 
 Էլեկտրոնային փոստ  | 
 _____@_______  | 
| 
 Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 19-Ն որոշման  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
5. 110.1-110.3.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը՝ ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
6. Ուղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 120) և բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 125) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթը:
7. 125.1-125.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 125.1-125.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 125 տողի ցուցանիշին:
8. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 135) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
9. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 140) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
10. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 140.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
11. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի, երկրի ներսում) (տող 140.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
12. Միջազգային (տող140.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
13. 140.1-140.3 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
14. Փոխադրվել են ուղեբեռներ (տող 145) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
15. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 150) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 150.1, 150.2 և 150.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
16. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 155) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 155.1), միջքաղաքային (տող 155.2), միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները) (տող 155.3) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
17. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 160) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 160.1 – 160.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 170) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով: