Basic information
Number
N 18
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.03.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.02.20/2
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.02.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.02.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.02.1997
Effective date
02.03.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
4 փետրվարի 1997 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 1997 թ. N 18
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների` թաղային համայնքների կազմավորումը և Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինների լուծարումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 23-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 83 որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կանոնադրության 17, 21 և 23-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան