Basic information
Number
N 106
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.05.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.05.08/10
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.04.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.04.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.04.1997
Effective date
18.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 106
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության երկրորդ բաժնի 13-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Է) ղեկավարում և կազմակերպում է հաստատության մանկավարժական խորհրդի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան