ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1221-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 973-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 973-Ա որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից հիմնադրվող վարկային կազմակերպության լիցենզավորումից հետո, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով առանձնացվող միջոցների ծավալը, նշված վարկային կազմակերպության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2010 թ. սեպտեմբերի 22 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1221-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ելքերի ավելացումները` փակագծերում)  | |
| 
 ինն ամիս  | 
 տարի  | |
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 -  | 
 -  | 
| 
 այդ թվում՝  | 
||
| 
 Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը  | 
 -  | 
 -  | 
| 
 այդ թվում՝  | 
||
| 
 2. Ֆինանսական ակտիվներ  | 
 -  | 
 -  | 
| 
 այդ թվում՝  | 
||
| 
 2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում  | 
 -  | 
 (431,087.6)  | 
| 
 որից`  | 
||
| 
 դ) Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ հիմնադրվող վարկային կազմակերպություն  | 
 -  | 
 (431,087.6)  | 
| 
 2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր  | 
 -  | 
 431,087.6  | 
| 
 որից`  | 
||
| 
 Այլ վարկառուներից  | 
 -  | 
 431,087.6  | 
| 
 որից`  | 
||
| 
 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Վերականգնվող էներգետիկայի ծրագիր» զարգացման վարկի համաձայնագրով տրամադրված ենթավարկերի վերադարձից մուտքեր  | 
 -  | 
 431,087.6  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|