Basic information
Number
N 1611-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (01.10.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.11.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.11.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
22.11.2006
Effective date
23.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1611-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1233-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու և, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերով,

բ) որոշման հավելվածի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կիրակոսյանը» բառերով, «Պայմանագրում օգտագործված հասկացությունները» բաժնի «կառավարման հիմնադրի լիազորած մարմին» հասկացությունում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով, 11-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Ե. Մանուկյան» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կիրակոսյան» բառերով, իսկ «քաղ. Երևան, Նալբանդյան 28» բառերը՝ «քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 17
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
24.09.2010, N 1233-Ն 01.10.2010, N 1611-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation