040.0187.18.06.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1997 թվականի N 187
քաղ. Երևան
ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի ակտիվների վերարտադրության գործընթացի կանոնակարգման և հստակեցման, տնտեսավարման արդի պահանջներին համապատասխանեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի կողմից կատարվող ամորտիզացիոն հատկացումների նորմաները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» N 632 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Արագացված ամորտիզացիայի սահմանման ժամանակավոր կարգի մասին» N 496 որոշումը:
3. Սահմանել, որ սույն որոշման կիրարկման վերաբերյալ պարզաբանումները սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՌ. Քոչարյան 
| 
 Հավելված  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
(տոկոսով հաշվեկշռային արժեքի նկատմամբ)
| 
 Հիմնական միջոցների խումբը  | 
 Ամորտիզացիոն   | 
| Շենքեր Շինություններ Փոխանցող հարմարանքներ Մեքենաներ և սարքավորումներ այդ թվում` հաշվողական տեխնիկա հոսքային գծեր  | 
5 7 5 10 30 30 12 25 12 12 10 12 15  | 
| Հայաստանի Հանրապետության  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Գ. Շահբազյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.03.1998, N 142 | 24.03.1998, N 187 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|