ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2010 թվականի N 1321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում կայացած՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովի անցկացման հետ կապված լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4843.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ տրամադրել «Թրաստ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
2) «Թրաստ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դրամաշնորհի պայմանագիր։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2010 թ. հոկտեմբերի 11 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1321-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները 
  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները փակագծերում)  | ||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | 
 տարի  | |
| 
 04  | 
 
  | 
 
  | 
 ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ  | 
 (4,843.9)  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 
  | 
 02  | 
 
  | 
 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 (4,843.9)  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 01  | 
 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ  | 
 (4,843.9)  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ  | 
 (4,843.9)  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 06. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում  | 
 (4,843.9)  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 (4,843.9)  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 որից`  | 
 
  | 
| 
 11  | 
 
  | 
 
  | 
 Առողջապահական և լաբորատոր նյութեր  | 
 4,843.9  | 
| 
 
  | 
 01  | 
 
  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  | 
 4,843.9  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 01  | 
 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ  | 
 4,843.9  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ  | 
 4,843.9  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 4,843.9  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|